Մասնակցել է

24/08/2009

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: «Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռեւս տեւական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր մրցաշար էր։ Այս մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար»,- ասել է Ս. Սարգսյանը: ՀՀ նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգեւներ են հանձնել մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին: