Նալչիկում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքի հերթական մրցաշարում գրոստմայստեր Լեւոն Արոնյանը վերջին փուլում հաղթել է հունգարացի Պետեր Լեկոյին` զբաղեցնելով 1-ին տեղը: Իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւ ֆիգուրներով հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ եւ 7,5 միավոր ստանալով՝ հավասարվել է Պետեր Լեկոյին` վերջինիս հետ կիսելով 2-3-րդ տեղերը: Լեկոն 2-րդ տեղն է զբաղեցրել լրացուցիչ ցուցանիշներով: Ինչ վերաբերում է Լ. Արոնյանին, ապա սա նրա 2-րդ մասնակցությունն էր Գրան-պրի շարքի մրցաշարերին եւ 2-րդ հաղթանակը: