Առաջին տեղում

09/02/2010

Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը հաջողության է հասել Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Moscow Open-ի B մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ 400 շախմատիստների մեջ նվաճել առաջին մրցանակը: Շահինյանի ցույց տված արդյունքը լավագույնն է եղել նաեւ փառատոնի բոլոր 1226 մասնակիցների մեջ: Իսկ փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում տեղի է ունենալու ավանդական շախմատային սուպերմրցաշարը, որում կմրցեն 6 ուժեղագույն գրոսմայստերներ, որոնց թվում կլինի նաեւ Լեւոն Արոնյանը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Վեսելին Տոպալովը, Բորիս Գելֆանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուղար Հաշիմովը եւ Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը: Մրցանակային հիմնադրամը 215.000 եվրո է: