Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» գերմրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անհաջող ելույթներ է ունենում: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը պարտվել է նորվեգացի Մագնուս Կառլսենին թե՛ կույր, թե՛ արագ շախմատի մրցումներում:
2-րդ փուլի մյուս պարտիաներում Վասիլի Իվանչուկը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ` 1:1, Ռուսլան Պոնոմարյովը` Ալեքսանդր Գրիշչուկի` 1:1, Յան Սմիթսը` Սերգեյ Կարյակինի` 1:1, Բորիս Գելֆանդը հաղթել է ադրբեջանցի Վուղար Հաշիմովին` 2:0, Կրամնիկը հաղթել է Պերես Դոմինգեսին՝ 1,5-0,5:
3-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վասիլի Իվանչուկն ու Ռուսլան Պոնոմարյովը՝ 3-ական միավորով: Լեւոն Արոնյանն ու Պերես Դոմինգեսը, 1-ական միավորով, զբաղեցնում են 11-12-րդ տեղերը: