Նահանջել է

23/02/2010

Երեկ հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ATP դասակարգման աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կրկին նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 159-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա վարկանշային աղյուսակը գլխավորում է Ռոժե Ֆեդերերը: Երկրորդը սերբ Նովակ Ջոկովիչն է, երրորդը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը: