Հաջորդը` Սոչիում

02/03/2010

Կիրակի օրը, երեկոյան գեղեցիկ արարողությամբ ազդարարվել է Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը: 17 օր տեւած Օլիմպիական խաղերի արդյունքների համաձայն` առաջատարը Կանադան է. այդ երկիրն ունի 14 ոսկե, 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Մեդալների ընդհանուր թվով, սակայն, առաջինը ԱՄՆ-ն է` 37 մեդալ, որոնցից 9-ը՝ ոսկե: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջոն Ֆերլոնգը բարեմաղթանքներ է հղել 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանին: Այնուհետեւ Վանկուվերի քաղաքապետ Գրեգոր Ռոբինսոնը Օլիմպիական դրոշը փոխանցել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին։