Երրորդ տեղում

17/02/2010

Կիրակի օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի 2010թ. խաղարկության հաղթող է դարձել Իրանի հավաքականը: Եզրափակիչում իրանցիները 4:3 հաշվով հաղթել են Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալների համար պայքարում Հայաստանի մարզիկները մրցել են Ռուսաստանի հավաքականի հետ եւ հաղթել են 4:3 հաշվով: