Հետաձգել են

11/05/2010

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում կազմակերպված «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի 3-րդ տուրում Արթուր Աբրահամի եւ Կառլ Ֆրոչի միջեւ մենամարտը կայանալու է ոչ թե օգոստոսին, այլ սեպտեմբերին: Մենամարտը հետաձգվել է, քանի որ Ֆրոչին ժամանակ է պետք` Միկել Կեսլերի հետ նախորդ մարտում ստացած վնասվածքներից ապաքինվելու համար: Բռնցքամարտիկների ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն հանգել մենամարտի անցկացման վայրի հարցում: Հիշեցնենք, որ Ֆրոչը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, եթե Աբրահամի հետ հանդիպումը պլանավորվի Գերմանիայում: Աբրահամի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել եւ մարտը կազմակերպել չեզոք տարածքում, ասենք, Շվեյցարիայում: Սակայն Ֆրոչը դժվար թե ընդունի այդ առաջարկը: