Ամերիկայի լեգենդը

23/03/2010

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ուզում է դառնալ Ամերիկայի լեգենդը: Նա ասել է, որ դրան պետք է նպաստի մարտի 27-ին (ՀՀ ժամանակով` 28-ին) Անդրե Դիրելի դեմ Super Six World boxing Classic շրջանակներում տարած հաղթանակը: «Super Six մրցաշարին մասնակցում եմ, որպեսզի ցույց տամ, որ ես աշխարհի ամենալավ բռնցքամարտիկն եմ: Ես մտադիր եմ դառնալ Ամերիկայի լեգենդը եւ այդ պատճառով մարտի 27-ին կհաղթեմ Դիրելին»,- հայտարարել է Արթուր Աբրահամը: Նշենք, որ Աբրահամը Դեթրոյտում մեկ անգամ արդեն հաղթել է Դիրելին: