Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է աշխարհի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Աշխարհի հնգակի չեմպիոնների երկրպագուների գլխավոր հիասթափության պատճառն այն է, որ «Միլանի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն դուրս է մնացել «Սելեսաոյի» 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմից: Բրազիլիայի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. Դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Ինտեր»), Դոնի («Ռոմա»), Էուրելիո Գոմես («Տոտենհեմ»):
Պաշտպաններ` Լուիզաո («Բենֆիկա»), Լուսիո («Ինտեր»), Ժուան («Ռոմա»), Տյագո Սիլվա («Միլան»), Դանիել Ալվես («Բարսելոնա»), Մայկոն («Ինտեր»):
Կիսապաշտպաններ` Միշել Բաստոս («Լիոն»), Ժիլբերտո («Կրուզեյրո»), Ժիլբերտո Սիլվա («Պանատինաիկոս»), Ժոսուե («Վոլֆսբուրգ»), Էլանո («Գալաթասարայ»), Կակա («Ռեալ»), Ռամիրես («Բենֆիկա»), Ֆելիպե Մելո («Յուվենթուս»), Ժուլիո Բապտիստա («Ռոմա»), Կլեբերսոն («Ֆլամենգո»):Հարձակվողներ` Լուիս Ֆաբիանո («Սեւիլիա»), Նիլմար («Վիլյառեալ»), Գրաֆիտե («Վոլֆսբուրգ»), Ռոբինյո («Սանթոս»):