Չեն գալու

05/02/2010

Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երեւանում փետրվարի 13-14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Իրենց որոշման մասին ադրբեջանցիները տեղեկացրել են միջազգային ֆեդերացիային, որն, իր հերթին, պաշտոնական նամակով այդ մասին հայտնել է հայաստանյան գործընկերներին: Ադրբեջանի հավաքականի փոխարեն Երեւան կժամանի Ուզբեկստանի ընտրանին: Այսպիսով` մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հունգարիայի, Կուբայի եւ Ուզբեկստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: