1.8 մլրդ` օլիմպիադայի համար

02/03/2010

2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի բյուջեն կկազմի շուրջ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է 2014 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն: Նրա խոսքերով` կազմկոմիտեի համախառն եկամուտը, որը ստացվել է արդեն ստորագրված պայմանագրերի հիման վրա, կազմում է 1.1 մլրդ դոլար: Դմիտրի Չեռնիշենկոն վստահեցրել է, որ պետության մասնակցությունը 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի ֆինանսավորման գործընթացում կլինի նվազագույնը, սակայն չի բացառվում նաեւ, որ պետական ֆինանսավորման անհրաժեշտություն ընդհանրապես չի զգացվի: Նշենք, որ վերջերս 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիադայի գլխավոր հովանավոր է դարձել նաեւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը: