Աբրահամը հրաժարվել է շոուից

17/04/2010

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հրաժարվել է շարունակել մասնակցել «Letգs Dance» շոուին, որը եթեր է հեռարձակվում RTL հեռուստաընկերությամբ: Նա նման որոշում է կայացրել Գերմանիայի բռնցքամարտի խորհրդի բժիշկ, պրոֆեսոր Վալտեր Վագների խորհրդով: «Ես թերագնահատեցի վերջին մենամարտի ծանրաբեռնվածության աստիճանը: Անհրաժեշտ է հանգստանալ եւ հնարավորինս շուտ դառնալ այնպիսին, ինչպիսին էի: Այդ շոուին նորմալ մասնակցելու համար ես պետք է ամեն օր մարզվեմ 3-4 ժամ: Հիմա այդքան էներգիա չունեմ: Պետք է կենտրոնանամ բռնցքամարտիկի կարիերայի վրա»,- ասել է նա: