Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կրկին նահանջել է ATP վարկանշային աղյուսակում: Նախորդ շաբաթվա համեմատ հայազգի թենիսիստը չորս կետով նահանջել է եւ հանգրվանել 151-րդ հորիզոնականում: Նահանջել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Խաչատուր Խաչատրյանը: Վերջինս երեք հորիզոնականով նահանջելով` տեղ է զբաղեցրել 1398-րդ հորիզոնականում, իսկ Մարտիրոսյանը մեկ կետով է զիջել դիրքերը եւ հիմա 470-րդն է: Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը, որին հաջորդում են սերբ Նովակ Ջոկովիչը, իսպանացի Ռաֆայել Նադալը, բրիտանացի Անդը Մյուրեյը եւ արգենտինացի Մարտին դել Պոտրոն: