9-րդ տեղում

23/03/2010

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի է ունեցել «Ամբեր 2010» կույր եւ արագ շախմատի 8-րդ տուրը: Այդ օրը հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն է եղել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը:

Նրանց մեջ ծավալված սուր մրցապայքարը ոչ-ոքիով է ավարտվել: Այսպիսով, հերթական խաղից հետո Լեւոնը 7 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի միանձնյա առաջատար է դարձել իր պահուստում 11 միավոր ունեցող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: