ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում թեպետ միավոր չի կորցրել, նահանջել է 2 տեղով եւ այժմ զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:
Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի ընտրանին` 1627 միավորով: Նրան հաջորդում է Բրազիլիայի հավաքականը` 1568 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում են հոլանդացիները (1288): 4-րդ հորիզոնականում Իտալիան է, 5-րդը` Պորտուգալիան: Ի դեպ, Ադրբեջանը գտնվում է 114-րդ հորիզոնականում, իսկ Վրաստանը` 122-րդում: