Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մայիս ամսվա վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը. նա նույն տեղում էր նաեւ ՖԻԴԵ-ի նախորդ` մարտ ամսվա վարկանիշային ցուցակում: Նոր վարկանիշային ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին առաջին եռյակում հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Չորրորդ հորիզոնականում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, վեցերորդում` ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը: Աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են նաեւ հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք ՖԻԴԵ-ի ցուցակում գրավում են, համապատասխանաբար, 43-րդ եւ 55-րդ հորիզոնականները: