Ակումբը չի փոխում

26/01/2010

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է կարիերան շարունակել մերձմոսկովյան «Խիմկիում», որտեղ ելույթ է ունենում 2006-ից: Նրա ծառայություններով հետաքրքրված էին Երեւանի «Փյունիկը» եւ Մոսկվայի «Դինամոն», սակայն Ռոմանը որոշեց չփոխել ակումբը: «Դինամոյում» Բերեզովսկին լինելու էր փոխարինողի դերում, ուստի այդ տարբերակը չէր կարող ընդունելի լինել նրա համար: