1 մլրդ-անոց կիրք

22/07/2010

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատասխանել է այն քննադատությանը, թե այլեւս խոշոր ներդրումներ չի կատարում ակումբում, որի արդյունքում ակումբը վատ է հանդես գալիս: Ըստ «Football Italia» պարբերականի, Բեռլուսկոնին ասել է, որ Իտալիայում որեւէ ընտանիք ավելի մեծ ներդրումներ ֆուտբոլում չի կատարել: Նախորդ 7 տարիներին «Միլանում» կատարվել է 461 միլիոն եվրոյի ներդրում, իսկ 25 տարում Բեռլուսկոնին մեկ միլիարդ եվրո է ծախսել ակումբի վրա: Բեռլուսկոնին դարձյալ ակնարկել է, որ պատրաստ է վաճառել ակումբը, եթե գտնվի ֆուտբոլին նույն կրքով վերաբերվող գնորդ: