Լավ սկիզբ

23/09/2010

39-րդ Համաշխարհային Շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տոնել Կոստա-Ռիկայի ընտրանու հանդեպ: Մեր հավաքականի կազմում հաջողության են հասել Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով երկրորդ տախտակի վրա հաղթել է Լեոնարդո Վալդեսին, ինչպես նաեւ Ավետիք Գրիգորյանը` 4-րդ տախտակի վրա նույնպես սպիտակներով առավելության հասնելով Սեբաստիան Ռուիս Բլաիսի նկատմամբ: Մյուս երկու պարտիաները` Մաուրիսիո Արիաս Սանտանա-Վլադիմիր Հակոբյան եւ Բեռնալ Գոնսալես-Արման Փաշիկյան, ավարտվել են ոչ-ոքի: