Գլխավորում են աղյուսակը

07/09/2010

Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ: Տուրի մյուս մրցավեճում Շիրովը հաղթել է Հաո Վանին: Այս տուրից հետո ավարտվել է առաջին շրջանը: 5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանը եւ Շիրովը: Այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար` 1: Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլին։