Առաջատար է

04/09/2010

Երեկ Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի առաջին մրցափուլում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովն իրենց պարտիան ավարտել են ոչ-ոքի: Մրցակիցները խաղաղ դաշն են կնքել 58-րդ քայլում: Լ. Արոնյանը երեկ հաղթանակով է սկսել մրցաշարը` սեւ խաղաքարերով առավելության հասնելով Հաո Վանի նկատմամբ: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 35-րդ քայլին: Այսպիսով, առաջին մրցափուլից հետո Արոնյանը ստանձնել է առաջատարի դերը: