Հայերը` Անթալիայում

18/09/2010

Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Մեկնարկը տրվել է կանանց 48 կգ քաշայինների պայքարով: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր առաջինը պայքարի մեջ կմտնի 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Սեպտեմբերի 20-ին մրցահարթակ դուրս կգա 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Մեդալների հավակնորդներ` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես կգան համապատասխանաբար՝ սեպտեմբերի 22-ին եւ սեպտեմբերի 25-ին: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի սեպտեմբերի 23-ին: Մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայիններ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: