Ամաչել է

15/09/2010

Աշխարհի բասկետբոլի առաջնության եզրափակիչում Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվել է ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականին: Ամերիկացիներն առավելության են հասել 81:64 հաշվով: Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նաեւ այն փաստը, որ երբ խաղի ժամանակ կիսամերկ գեղեցկուհիները զվարճացրել են հանդիսատեսին, խաղին կնոջ հետ հետեւող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս է եկել սրահից: Նշենք, որ Էրդողանը՝ մասնակցելով նախորդ խաղերից մեկին, ներքին կարգով հրահանգել էր թույլ չտալ կիսամերկ աղջիկներին խաղի ընթացքում պարել, որը մեծ արձագանք էր գտել թե՛ Թուրքիայում, թե՛ աշխարհում: