Առաջին մեդալը

22/07/2010

Բուդապեշտում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: Բրոնզե մեդալի է արժանացել 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը: Միքայելյանը հաղթահարելով Ֆինլանդիայի, Իտալիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների արգելքները` դուրս է եկել կիզաեզրափակիչ, որտեղ 0:2, 0:2 հաշվով զիջել է ադրբեջանցի Կամսան Մամադովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Միքայելյանը 3:0, 2:0 հաշվով առավելության է հասել Դանիան ներկայացնող Ֆրեդրիկ Բյերրեհուսի նկատմամբ: 96 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Ցոսկուն Էֆեի հետ եւ զիջել է 0:2, 0:1 հաշվով: