Հայ աղջիկները հաղթեցին

09/09/2010

Օգոստոսի 1-7-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում միջազգային ֆուտբոլային «Նորվեգիայի գավաթ» մրցաշարն է տեղի ունեցել, որն անցկացվում է 1972 թվականից, եւ որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր թիմեր: Նորվեգիայում գերազանց է հանդես եկել Հայաստանի աղջիկների «Քոլեջ» ակումբը` Հրաչյա Գրիգորյանի նախագահությամբ եւ մարզիչ Մհեր Միքայելյանի գլխավորությամբ: Հայ աղջիկների թիմը 64 երկրների թիմերի միջեւ պայքարում գրավել է երրորդ պատվավոր տեղը, պարգեւատրվել է բրոնզե մեդալներով եւ գավաթով` կիսաեզրափակիչում զիջելով ապագա չեմպիոնին: Մհեր Միքայելյանի սաները խմբային մրցաշարում գերազանց հանդես եկան եւ խմբում գրավելով առաջին տեղը` դուրս եկան փլեյ-օֆ` մի քանի տպավորիչ հաղթանակներ արձանագրելով: Գրաֆիկը շատ ծանր էր` օրական 2 խաղ էր անցկացվում: Մեր աղջիկները չորս օրում խաղացին ութ խաղ, սակայն նման ծանրաբեռնվածությունը նրանց չխանգարեց վճռական հանդես գալ: Այսպիսով, աղջիկների «Քոլեջ» ակումբը Հայաստանի անփոփոխ չեմպիոն է հանդիսանում: