Հայկական ֆուտբոլի գոլը

02/09/2010

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հիշեցրել է, որ 3 տարի առաջ այստեղ դրվեց ֆուտբոլային ակադեմիայի հիմնաքարը: «3 տարի առաջ մենք այստեղ վերջին փոխանցումը կատարեցինք, սակայն դա դեռ գոլը չէր: Այսօր մենք շնորհիվ իմ մտերիմ ընկեր Ռուբենի՝ տեսնում ենք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն գոլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- նշել է ՈւԵՖԱ-ի նախագահը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը եւ ՀՖՖ-ի նախագահին՝ կառույցն ավարտական տեսքի հասցնելու համար: