Մարադոնան մնում է

22/07/2010

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մտադիր է շարունակել աշխատանքն ազգային թիմում եւս 4 տարի, ինչի մասին նախօրեի երեկոյան հայտնել են արգենտինական ԶԼՄ-ները: Լրագրողների տվյալներով` Մարադոնան 15 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Խուլիո Գրոնդոնայի հետ, որի ընթացքում ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը: Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Մարադոնան եւ Գրոնդոնան պետք է հանդիպեն, որից հետո կկայացնեն վերջնական որոշում: Բայց նախատեսված հանդիպման օրը Մարադոնան Ուգո Չավեսի հրավերով մեկնել է Վենեսուելա: Խոսակցություններ կային, որ Չավեսը Մարադոնային առաջարկելու է գլխավորել Վենեսուելայի հավաքականը, ինչի դիմաց պատրաստ է ապահովել աննախադեպ պայմաններ: Ի դեպ, Մարադոնան եւ Գրոնդոնան չէին զրուցել հուլիսի 3-ից հետո, երբ Արգենտինայի թիմը 0:4 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի հավաքականից եւ դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից: