Բրոնզե մեդալ

22/07/2010

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 2-3-րդ տեղերը կիսել է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Աբրահամյանին շնորհվել է բրոնզե մեդալ: Նա ընդամենը կես միավորով է հետ մնացել չեմպիոնուհուց` գրոսմայստեր Իրինա Կրաշից:

Գրոսմայստեր Կատերինա Ռոհոնյանը, վաստակելով 4,5 միավոր, բաժանել է 4-5-րդ տեղերը: