Դժվար հաղթանակ

25/09/2010

Համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում երեկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ռուսաստան-3-ի հետ: Հայաստանի ընտրանին դժվարին հաղթանակ է տոնել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ է պարգեւել Լեւոն Արոնյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Հայաստանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց օլիմպիադայում: