Առանց Կրեմլի աջակցության

16/09/2010

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի եւ հռչակավոր անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի Լոնդոնում կազմակերպած շախմատային բարեգործական երեկոյին մասնակցել են ավելի քան 100 միլիոնատերեր եւ 3 միլիարդատերեր: Երեկոյի տոմսերի վաճառքից եւ շախմատային տախտակների ու գրքերի աճուրդից ստացված 30 հազար ֆունտ ստեռլինգի մեծ մասը կհատկացվի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ընտրարշավին: Ընդունելությունից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Գարրի Կասպարովը, որը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում պաշտպանում է Կարպովի թեկնածությունը, հայտարարել է, որ Կիրսան Իլյումժինովը կորցրել է Կրեմլի քաղաքական աջակցությունը: