Կոնֆլիկտի պատճառով

15/09/2010

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դանիայի «Ռանդերս» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի ՌԴ-ի Պրեմիեր-լիգայի առաջատար ակումբներից մեկը: Նա անցած շաբաթ ազգային հավաքականից ակումբ վերադառնալուց հետո կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ, հեռացվել է թիմից եւ տեղափոխվել ակումբի երիտասարդական կազմ: Այժմ ֆուտբոլիստը կարիերայի շարունակության այլ տարբերակներ է քննարկում եւ արդեն առաջարկ է ստացել ՌԴ-ից: