Մարմնավաճառության գործով

22/07/2010

Հուլիսի 20-ին Մյունհենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ապօրինի մարմնավաճառության վերաբերյալ գործի շրջանակում հարցաքննության են ենթարկվել Ֆրանսիական ոստիկանությունում: Հիշեցնենք, որ անչափահաս Զախիա Դեխարը, ով Փարիզի գիշերային ակումբներից մեկում աշխատում էր որպես մարմնավաճառուհի, աշխարհի առաջնությունից առաջ պատմել էր, որ սեռական հարաբերությունների մեջ է եղել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի, Կարիմ Բենզեմայի եւ Սիդնեյ Գովուի հետ: Դատավոր Անդրե Դանդոն մեղադրել է Ռիբերիին եւ Բենզեմային անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Ֆուտբոլիստները դեռ չեն ձերբակալվել, բայց նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում եւ տուգանք` 45.000 եվրոյի չափով: