Արոնյանը չորրորդն է

02/09/2010

ՖԻԴԵ-ն երեկ հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը: Առաջին հորիզոնականում 2826 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսենն է, 2803-ով առաջատարին հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 2800 միավորով եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Չորրորդ հորիզոնականում է 2783 միավոր ունեցող մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը նախորդ դասակարգման համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով: Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը առաջադիմել են մեկական աստիճանով եւ այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 43-րդ ու 61-րդ հորիզոնականները: