Ֆիշերի «ժառանգները»

19/08/2010

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբի Ֆիշերի 2 մլն ժառանգության հավակնորդների թիվը նվազում է: Իսլանդիայում հրապարակել են լեգենդար շախմատիստի արտաշիրմած մասունքների ԴՆԹ-թեստի արդյունքները: Դրանք անցկացվում էին մարզիկի ֆիլիպինցի ընկերուհու` Մերիլին Յանգի խնդրանքով, ով պնդում էր, թե 2001թ. մայիսի 21-ին դուստր է ունեցել Ֆիշերից: ԴՆԹ-անալիզը չի հաստատել, որ Ֆիշերը եղել է 9-ամյա ֆիլիպինցի աղջկա հայրը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ֆիշերի ժառանգությանը հավակնում են նրա երկու զարմիկները` մահացած քրոջ որդիներն ու ճապոնուհի այրին` շախմատիստուհի Միեկե Վատաին: Ֆիշերը մահացել է 2008թ. հունվարի 17-ին Իսլանդիայում, որտեղ ապրում էր 2005-ից: Նա կտակ չէր թողել, ինչի պատճառով էլ վեճեր էին առաջացել: