Այստեղ 600քմ տարածքում շուրջ 10 ընտանիք է ապրում: Ըստ նրանց՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից» ամեն օր զանգում-ահաբեկում են իրենց. «Պահանջում են ներկայանալ գրասենյակ եւ պայմանագիր կնքել: Հակառակ դեպքում, ասում են, ձեր գործով կզբաղվեն իրավապահ մարմինները»,- տեղեկացնում են բնակիչները: Նրանց հավաստմամբ` Բուզանդի 83 հասցեի շուրջ 600քմ տարածքի վրա էլիտար շինարարություն իրականացնելու նախագիծ …
կարդալ ավելինԴա է պատճառը, որ իրավապահ համակարգում միանգամայն նորմալ է համարվում հանցագործության մեջ կասկածվողներին ծեծելը, նրանց հարազատների վրա ճնշում գործադրելը, փոքրիկ կասկածի դեպքում մարդուն ձերբակալելը: Արդյունքում՝ մինչ հանցագործության բացահայտումը քննիչն ու դատախազն այնքան անօրինականություններ են թույլ տալիս, որ դժվար է ասել, թե հասարակության համար ով է ավելի վտանգավոր՝ հանցագո՞րծը, որի դեմ նրանք պայքարում են, թե՞ հենց …
կարդալ ավելինՀանձնախմբի մեջ ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Միհրան Մինասյանը, Կազմակերպական-վերահսկողական բաժնի պետ Գագիկ Ավետիսյանը, դատախազի ավագ օգնական Հովհաննես Ստեփանյանը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Գեղամ Գասպարյանը եւ վարչապետի Վերահսկողական վարչության պետի տեղակալ Աշոտ Սեդրակյանը: Հանձնախումբը ստուգելու է իրավապահ մարմինների, դատախազության համակարգի եւ սահմանապահ ծառայության պաշտոնատար անձանց թրաֆիքինգի մեջ հնարավոր ներգրավվածության …
կարդալ ավելինՆորաստեղծ ակումբն իր առաջին առաքելություններից մեկը համարում է քաղաքական դաշտի ակտիվացումը եւ քաղաքական մշակույթի ձեւավորումը: «Մենք զգում ենք, որ քաղաքական մշակույթը բացակայում է: Մենք չունենք քաղաքական դպրոց, որտեղ կարող են երիտասարդ գործիչներ մկրտվել»,- ասաց ակումբի ղեկավարը, ով պատրաստվում է քաղաքական դասընթացներ կազմակերպել եւ տարբեր կուսակցությունների երիտասարդ թեւերի անդամների, նաեւ անկուսակցական երիտասարդների համախմբել: «Շատ երիտասարդներ այսօր …
կարդալ ավելինԿիրակի օրը Մոսկվայից ոչ հեռու Ժավորոնկի բնակավայրում հումորիստ Եվգենի Պետրոսյանի վրա հարձակում է տեղի ունեցել: Հարձակման պահին Պետրոսյանը պատրաստվում էր սահնակով իջնել բլրի վրայից: Մի խումբ դեռահասներ` լավ հագնված մարդ տեսնելով, որոշել են թալանել նրան, սակայն հետո` ճանաչելով ռուսական «Առաջին ալիքի» հումորիստական ծրագրի աստղին, դաժան ծեծի են ենթարկել նրան: Պետրոսյանը զրկվել է իր դրամապանակից, թանկ …
կարդալ ավելին«Որ ասեմ՝ հա, կասեք՝ չէ, որ ասեմ՝ չէ, կասեք՝ հա…»,- ահա այսպիսի խորը փիլիսոփայական պատասխան տվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք բժշկականում ռեկտորի ընտրությունների արդյունքներն ի վերուստ կանխորոշված չէին: Ըստ տիկին Քյալյանի նախնական տրամադրվածության՝ նա իր այս հաջողության համար չի պատրաստվում շնորհակալություն հայտնել ոչ իր ամուսնուն՝ «Հ2» …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հանձնախումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ մի շարք ԶԼՄ-ներում տպագրված տեղեկատվություններն այն մասին, որ ՀՀ Ոստիկանության, Դատախազության, Սահմանապահ ծառայությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կասկածվում են թրաֆիքինգի հնարավոր ներգրավվածության մեջ: Օրինախախտումներ հայտնաբերելու դեպքում պաշտոնյաները ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Ի դեպ, նման փաստեր տեղ …
կարդալ ավելինԿիրակի օրը Մոսկվայում սպանվել է HTB-ի սեփական թղթակից Իլյա Զիմինը: Լրագրողի դիակը հայտնաբերվել է իր բնակարանում: Բժիշկների կարծիքով, մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է գանգուղեղային ծանր վնասվածքը: Իրավապահները կարծում են, որ սպանությունը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ եւ ավելի շուտ կրում է կենցաղային բնույթ: Սակայն նկատենք, որ նախկինում էլ է Ի. Զիմինը ենթարկվել հարձակումների: …
կարդալ ավելինԱնակնկալը, սակայն, այն էր, որ Գոհար Քյալյանից բացի, ընտրությունների արդյունքները ոչ մեկի համար անակնկալ չէին: Նույնիսկ անակնկալ չէին իր մրցակցի՝ ֆիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Սաֆարյանի համար: «Երեւի այդպես էլ պետք է լիներ»,- արդյունքների ամփոփումից հետո ասաց նա ու շտապեց հեռանալ: Թեեւ նախօրեին արդեն շրջանառվում էին լուրեր, որ Քյալյանի հաջողությունը նախապես ապահովագրված է եղել նախագահական նստավայրի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ երեկ ժամը 17-00-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայր ուղեւորված բեռնատար մեքենան բեռնաթափել է մեծ քանակությամբ ուկրաինական արտադրության «Սլավուտիչ» գարեջուր: Ականատեսների վկայությամբ՝ գարեջուրը ժամկետանց է եղել, փակցված պիտակների վրա արձանագրված է 2005թ. դեկտեմբերի 29 պիտանելիության վերջնաժամկետ: Ըստ հավաստի աղբյուրների՝ աղբավայրում թափվել է մոտ 3000 շիշ գարեջուր: Հետաքրքիր է, որ ժամկետանց գարեջուրը չի ոչնչացվել: Աղբավայրում թափված գարեջրի …
կարդալ ավելինՄինչ տարածաշրջանում կայծակնային արագությամբ թռչնագրիպի դեպքեր են արձանագրվում, Հայաստանի կառավարությունը շռայլորեն գումարներ է տրամադրում վարակը կանխելու աշխատանքների համար: Սակայն թռչնագրիպի դեմ պայքարի ջատագովները պահը բաց չեն թողնում հավելյալ եկամուտ ստանալու համար: Կառավարությունը գումար է հատկացրել, որպեսզի Կենդանաբանական այգու աշխատակիցներն՝ այգու թռչուններին չվող թռչունների հետ շփումից պաշտպանելու համար օդ կրակելով՝ «ոչ տեղացի» թռչուններին վախեցնեն: Կենդանաբանական այգու …
կարդալ ավելինՓաստաբան Վահե Գրիգորյանը, որին իրավապաշտպանները համարում են քաղբանտարկյալ, ազատվել է կալանքից: Նա կալանքի տակ էր անցյալ հոկտեմբերից, սակայն դա ավելի նման էր հաշվեհարդարի այն բանի համար, որ պաշտպանում էր իրենց տները գնող իշխանավորներին ընդդիմացող բնակիչներին, քան օրինականության հաստատման: Դատախազությունը նրան մեղադրում էր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ, իսկ իրավապաշտպանները եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա …
կարդալ ավելինԴե, նայում ենք ու հասկանում, որ իրականում այդպիսի դեպքեր գործնականում չկան։ Սակայն մեզ համար անսովոր են նաեւ բավական բարվոք վիճակում (ընդ որում, ամերիկյան չափանիշներով) ապրող գիտնականների կերպարները։ Ի տարբերություն առաջին դեպքի, այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ ԱՄՆ-ը, ինչպես քիչ թե շատ զարգացած բոլոր մյուս երկրները, ըստ արժանվույն են գնահատում մարդկանց ուղեղը։ Մեզ համար սա անհասկանալի …
կարդալ ավելինՔաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը երեկվա ասուլիսում տեղեկացրեց, որ կանաչ գոտիների խնամքի սպասարկման համար նախատեսվել է համայնքային բյուջեներով ծախսել մոտ 450 մլն դրամ: Շարունակվելու են ոռոգման ցանցերի վերականգնման եւ նոր ցանցերի ստեղծման մշտական աշխատանքները, որի համար թաղային համայնքների հաշվին նախատեսվել է 250 մլն դրամ: «Քաղաքապետարանի ծրագրերում նույնպես նախատեսվում է ոռոգման ցանցերի ընդլայնման աշխատանքներ եւս …
կարդալ ավելինՄարդկանց առեւտրի եւ արտագնա կավատության դեմ պայքարելու համար 2003թ. մարտի 25-ին Հայաստանի կողմից վավերացվել են «Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան» եւ կոնվենցիային կից «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի նախականխման, կանխարգելման եւ պատժի վերաբերյալ», ինչպես նաեւ «օդով, ջրով եւ ցամաքով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» արձանագրությունները։ ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիային միացել են աշխարհի …
կարդալ ավելինԲնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերի վերաբերյալ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը մասնավորապես անդրադարձավ Նուբարաշենի աղբավայրի ջերմոցային գազերի մեթանի արտանետումների նվազեցմանն ուղղված եւ մեթանի օգտահանման ու էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրին: Ճապոնական կողմի հետ մեկ ամիս առաջ հանդիպում է եղել փաստաթղթերը համաձայնեցնելու ուղղությամբ: «Մենք սպասում ենք նրանց այցին, որոշ խնդիրներ կան, որոնք նրանք պետք է կարգավորեն,- ասաց Ռ. …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ «Իմ իրավունքը» թերթը բավականին մեծ ծավալով իրացվում է մասնավորապես Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում: Կալանավայրերի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց պարտադրում են գնել այդ թերթը, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացնում առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների մոտ: Յուրաքանչյուր ամիս կալանավայրերի աշխատակիցների աշխատավարձից որոշակի գումար է գանձվում թերթի համար: …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` փետրվարի 23-ին «Ալմանախ» կրթահամալիրում սովորող 5-րդ դասարանի 12 աշակերտներ մասնակցել են հայ-իրանական դպրոցականների ցուցահանդեսին: Բացմանը երեխաներին նկարելու համար տվել են իրանական յուղաներկեր, եւ 15-20 րոպե անց սուր թունավորում ախտորոշմամբ բոլոր երեխաները տեղափոխվել են Երեւանի Թունաբանական կլինիկա: Նրանցից 9-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 3-ը դեռեւս ծանր վիճակում է:
կարդալ ավելինՆոյեմբերի 24-ին, ընդդիմության հանրահավաքից հետո «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Տաթեւիկ Նալբանդյանին հարվածելու եւ «միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով» երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Աննա Բադալյանը: Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանն այդ դատավճիռը կայացնելիս հաշվի է առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ` անչափահաս երեխայի առկայությունը, միայնակ մայր լինելը, տարատեսակ հիվանդությունները:
կարդալ ավելինԿարծիք կա, թե ՀՀ նախագահի դիմագծերն անընդհատ լարված են, որովհետեւ նրան շարունակական լարման ու խուճապի մեջ է պահում իր անձնական թիկնազորը՝ անընդհատ ինչ-որ վտանգավոր իրավիճակների մշուշով պատելով նախագահի ենթագիտակցությունը: Իսկ դրա պատճառն, ասում են, այն է, որ նախագահի թիկնապահները դժգոհ են նախագահից, որովհետեւ շատ քիչ են վարձատրվում: Եթե նկատի ունենանք, որ թիկնապահների ամսական նվազագույն վաստակը …
կարդալ ավելին