հասարակություն

Թռչնագրիպն Ադրբեջանում

08.03.2006

Ադրբեջանում մահացած 2 երեխաների մոտ թռչնագրիպ են կասկածում: Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբի ախտանշաններով, սակայն լուրջ կասկածներ կան, որ նրանց մոտ կարող է թռչնագրիպ հայտնաբերվել: «Նրանք բնակվում են գյուղում եւ անմիջականորեն շփվում են ընտանի թռչունների հետ»,- ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարի մամլո խոսնակը:

կարդալ ավելին

1000 դրամանոց հայրենասիրություն

08.03.2006

Դեռ նախորդ տարի, երբ արտասահմանյան շատ դիվանագետներ ասում էին, որ 2006-ը բեկումնային տարի է լինելու ղարաբաղյան հակամարտության խնդրում, մեր իշխանավորները (նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ) ոչ միայն չէին հերքում, այլեւ այդ տեսակետի օգտին խոսող թափանցիկ ակնարկներ էին անում։ Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ այդ լավատեսությունն արդարացված չէր։ Եթե նախկինում տեղի ունեցած բանակցություններից հետո միշտ …

կարդալ ավելին

Հացադուլ ՄԻՊ-ի մոտ

08.03.2006

Այսօր Բուզանդի 15 տան 3 բնակիչներ` Նունե Վարդունին, Սուսանա Պողոսյանը եւ Սմբատ Մելքոնյանը պաշտպանի գրասենյակի մոտ հացադուլ կսկսեն: Նրանք Արմեն Հարությունյանից եւ ՍԴ-ից խնդրում-պահանջում են պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները եւ իրենցից խլած բնակարանների համար հատուցել շուկայական գներով: Ի դեպ, «Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանություն» կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ եթե Արդարադատության նախարարությունը չխանգարի, մինչեւ …

կարդալ ավելին

Արհեստական սնուցման վտանգները

08.03.2006

Մարդու կողմից արհեստականորեն ստեղծված այս խնդիրը կարելի է նախատինք համարել մեր գիտության, տեխնիկական առաջընթացի ու սոցիալ-տնտեսական կառուցվածքի հասցեին, որը ստվեր է գցում, այսպես կոչված, զարգացման առաջընթացի վրա»: Այս հայտարարությունը հնչել է դեռեւս 1979թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Յունիսեֆի կազմակերպած «Վաղ հասակի երեխաների սնուցումը» գիտաժողովում: Հետագայում արդեն մտահոգ կազմակերպությունները հանդես եկան մանկական առողջության պահպանմանն ուղղված …

կարդալ ավելին

Փողոցները կմաքրվեն

08.03.2006

Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքը հունվարի 1-ից կիրառման մեջ է, եւ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց մեջ ներգրավված են քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության, թաղային համայնքների առեւտրի բաժինների, ՀՀ Ոստիկանության վարչության աշխատակիցները եւ տեղի ոստիկանության բաժինների ներկայացուցիչները: «Մենք արդեն երկու շաբաթ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում այս ուղղությամբ: Նախանցած շաբաթ աշխատանքներ կատարվեցին Կենտրոն համայնքում, …

կարդալ ավելին

Տեղերը չե՞ն թանկացել

06.03.2006

«Հրազդան» տոնավաճառի տաղավարների վարձակալները կրկին դժգոհում են, թե տնօրինությունը երեկ տեղեկացրել է, որ այսուհետ իրենք պետք է վճարեն ավելի թանկ, քանի որ «հարկային դաշտ են մտնում»: Մասնավորապես, 10 քմ-անոց մի տարածքի վարձակալի հավաստմամբ` ինքը պետք է վճարի հավելյալ 30.000 դրամ, գումարած հավելյալ 2700 դրամ` յուրաքանչյուր աշխատողի եւ 5000 դրամ` հաշվապահի համար: Նա բողոքում էր, որ …

կարդալ ավելին

«Ախչի Ռուզա՞ն, հերիք չեղա՞վ»

06.03.2006

Այս ընտանիքներից չորսը հարեւաններ են, մյուսները հանդիպել եւ միավորվել են հիմնականում տարբեր դատարաններում, երբ փորձել են վերականգնել իրենց իրավունքներն ու զուտ պատահաբար հայտնաբերել են, որ նույն մարդկանց զոհերն են: Հավաքվածները նշում էին մի շարք բրոկերների անուններ՝ Սիրանույշ Հովհաննիսյան, Ռուզաննա Ադամյան, Արամ Միրզաբեկյան, Արթուր Գրիգորյան, Մարգարիտ Մելիքսեթյան, Վիգեն Արզումանյան, Ռուզան Ներսիսյան, Ավետիք եւ Լիդա Արոյաններ, որոնք …

կարդալ ավելին

ԲԱՄՕ-ն վերավաճառո՞ւմ է մարզահամալիրը

06.03.2006

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ լսվեց Մարզահամալիրի հայցն ընդդեմ ծաղկի տաղավարների սեփականատերերից մեկի՝ Աշոտ Նազարյանի: Մարզահամալիրի իրավաբանական բաժնի պետ Հրաչ Ալեզյանը ծաղկավաճառներից պահանջում է կնքել ենթավարձակալության պայմանագիր կամ ազատել զբաղեցրած տարածքը: Մինչդեռ, հիշեցնենք, որ տաղավարների տարածքները 1999-2001թթ. ժամանակահատվածում անհատ ձեռներեցների կողմից ձեռք են բերվել օրինական կարգով, առկա են …

կարդալ ավելին

Դժգոհեն, չդժգոհեն` մի հաշիվ է

06.03.2006

Խորհրդային ժողովրդին ապրանք էր մատակարարում կամ ծառայություն մատուցում պետությունը: Կամ՝ խորհրդային տարիներին իբր թե պետությունը ժողովրդինն էր, եւ «սպառող» ու «սպառողի շահերի պաշտպան» հասկացություններ չկային: Դրանք շուկայական հարաբերություններին հատուկ երեւույթներ են: Ետխորհրդային ժամանակներում խորհրդային հասարակությունը դժվարությամբ ընդունեց, որ ինքը սպառող է: Այս փոփոխությանը դեռ չհարմարված՝ խորհրդային մարդը տեսավ, որ իր նման սպառողի շահերը պետք է …

կարդալ ավելին

Շենքում «անձրեւում» է

06.03.2006

Ձյան պատճառած վնասներից անմասն չի մնացել նաեւ Գյումրիի Արդարադատության պալատի շենքը, որը երկրաշարժից հետո վերջապես կառուցվեց եւ ընդամենը մի քանի ամիս առաջ շահագործման հանձնվեց: Թեեւ շենքում դեռ փլուզումներ չեն արձանագրվել, բայց այստեղ էլ առատ «անձրեւ» է տեղում: Սրա պատճառն էլ վնասված տանիքն է, որտեղից արդեն հալված ձյունն է կաթկթում՝ փչացնելով շենքի ներքին հարդարանքը: Աշխատակիցներն ու …

կարդալ ավելին

Վիճաբանության հետեւանքները

06.03.2006

Վիճում էին, հաշտվում, բայց եւ ընկալում էին մի պարզ ճշմարտություն` ծառը ծառ է, հարեւանությունը` հարեւանություն, մարդկությունը` մարդկություն: Դրա համար էլ ֆիլմի վերջը բարի եղավ: Մեր օրերում քիչ չեն դեպքերը, երբ տեղի են ունենում կենցաղային կռիվներ ու վիճաբանություններ եւ երբեմն կռվող կողմերը միմյանց հասցնում են մարմնական լուրջ վնասվածքներ, օգտագործելով ամեն տեսակի կենցաղային առարկաներ, խոհանոցային ու ինքնաշեն …

կարդալ ավելին

Պասը հայերի մոտ

06.03.2006

Այսօր 48 օր տեւող Մեծ Պահքի վեցերորդ օրն է: Պահքը ենթադրում է հրաժարում կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Աշխարհիկ այս բոլոր գայթակղություններից միանգամից 48 օր հրաժարվելը բավականին դժվար է: Մեզանից …

կարդալ ավելին

Կին՝ առանց սահմանափակումների

06.03.2006

Ազգային ժողովրդավարության ինստիտուտը` NDI-ն, երեկ կազմակերպել էր ֆորում` «Կին-առաջնորդ» խորագրով: Ֆորումը նպատակ ուներ միավորել «տաղանդաշատ ու գիտակ կանանց», որոնք կքննարկեն քաղաքական եւ հասարակական արդի խնդիրները եւ կնպաստեն ազգային, շրջանային ու տեղական մակարդակներում կին պաշտոնյաների թվի ավելացմանը: NDI-ի Հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի տնօրեն Թալին Սանասարյանն ասաց, որ ողջ աշխարհում են կանայք պայքարում պատշաճ տեղ զբաղեցնելու համար: «Մենք …

կարդալ ավելին

Ամենավտանգավոր մասնագիտությունը

05.03.2006

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Թալա Դաուլաթշանի, լրագրությունն աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունն է: Թ. Դաուլաթշանի փոխանցմամբ` 2005թ. աշխարհում զոհվել է 68 լրագրող, վիրավորվել 300-ը, ձերբակալվել 800-ը: «Ահաբեկիչներն այլեւս լրագրողներին չեն համարում անկախ եւ անաչառ դիտորդներ: Նրանք համոզված են, որ լրագրողների միջոցով կարելի է ազդել այն երկրների կառավարությունների վրա, որտեղ գրանցված են …

կարդալ ավելին

Անվստահություն

05.03.2006

Բուզանդի 83 հասցեի բնակիչներն անվստահություն են հայտնում Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակին» եւ բանակցություններ են պահանջում անմիջապես ներդրող կազմակերպության հետ` համարելով, որ միջնորդ ԾԻԳ-ը խաբում է եւ՛ իրենց, եւ՛ ներդրողներին: ԾԻԳ-ի նախկին տնօրեն, այժմ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը` նշելով, որ բացասաբար է վերաբերվում բնակիչների նման դիրքորոշմանը, ասաց. «Մենք գործում ենք գործող կարգի համաձայն, ով …

կարդալ ավելին

Ո՞ւմ «ախպերներն են» հայերը

05.03.2006

Մի քանի օր առաջ «աշխարհահռչակ եւ դասական» Արամ Ասատրյանն իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահն «իրա ախպերն ա»: Ամենեւին պետք չէ մեղադրել նրան: Մեղավոր են նրանք, ովքեր լսում եւ տարածում են այն մարդկանց «երգարվեստը», որոնք երկու բառ չեն կարողանում իրար հետ կապել: Օրինակ, Արամ Ասատրյանի կարծիքով` իր «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգը …

կարդալ ավելին

Մեզ նորից խաղալի՞ք են դարձնում

05.03.2006

«Մշակութային ջարդը», Նախիջեւանի, մասնավորապես Հին Ջուղայի հայկական պատմական հուշարձանների ու խաչքարերի ոչնչացումը արդարացի բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում։ Թվում է, որ այս խնդրի լուծման ոչ մի քաղաքակիրթ ձեւ արդյունք չի տալիս։ Միջազգային ատյաններին ու կազմակերպություններին ուղղված դիմում-նամակները չեն կասեցնում վանդալիզմը։ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը շարունակվում է, իսկ Հայաստանում սրվում են հակաադրբեջանական տրամադրությունները։ Սումգայիթի ջարդերի …

կարդալ ավելին

Եհովայի վկաները շատացել են

05.03.2006

Եհովայի վկաների թիվը Հայաստանում 2005 թվականին աճել է 5%-ով: Ըստ «Կավկազպրես» գործակալության, այդ է վկայում ԱՄՆ-ի Բրուքլինի կենտրոնի զեկույցը: Այդ փաստաթղթի համաձայն, Ադրբեջանում Եհովայի վկաների թիվն ավելացել է 15%-ով, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ-ում: Ռուսաստանում Եհովայի վկաների թիվն աճել է 3, իսկ Վրաստանում՝ 2%-ով: Աշխարհի 235 երկրների տվյալները ներառող ցեկույցը վկայում է, որ մեկ …

կարդալ ավելին

Ապաքաղաքական հեռուստավարկանիշեր

05.03.2006

Երեւանյան հեռուստաընկերությունների ծրագրերի վարկանիշերի առաջին հրապարակումները քաղաքական բովանդակություն ստացան։ Հասարակությունն առայժմ պատշաճ տեղեկացված էլ չէ, թե ինչ վարկանիշերի մասին է խոսքը։ Մինչդեռ ԱԺ պատգամավորների մի մասն արդեն քաղաքական վերլուծության է ենթարկում Հանրային հեռուստատեսության նախագահի ելույթը։ Պատճառը, երեւի, այն է, որ Հայաստանում հասարակական կյանքի բոլոր երեւույթներն անհարկի ու անթույլատրելի չափով քաղաքականացված են։ Հնարավոր է, որ ավելի …

կարդալ ավելին

Ի՞նչ արժե տուն կառուցելը

05.03.2006

Ինչպե՞ս կառուցել առանձնատուն: Եթե քաղաքացու բանկային հաշվին արդեն կան հարյուր-հազարավոր դոլարներ, ապա նա կարող է մտածել այս ուղղությամբ: Իսկ այդ հարցում նրան հաստատ կօգնեն նախագծային եւ շինարարական ընկերությունները: «Փողի մուննաթ»: Նախ, հողի սեփականատերը կամ վարձակալողը դիմում է քաղաքապետարան` ներկայացնելով հողի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը, ինչպես նաեւ` կառույցի էսքիզները: Դրա հիման վրա քաղաքապետարանը տալիս է …

կարդալ ավելին