հասարակություն

Նախարար քեռին անհասանելի էր

21.03.2006

Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի տարածքում, ժամը 13:00-ի սահմաններում, արտասահմանյան արտադրության BMW մակնիշի 04 ՍՕ 431 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, ավտոմեքենան կայանել էր ճանապարհային երթեւեկության 2-րդ գոտում` ստեղծելով արհեստական խցանում: Նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող ՊԱՏ բաժնի տեսուչ ոստիկանության սպան, մոտենալով օրինազանց վարորդին` պահանջեց, որպեսզի նա ավտոմեքենան այդ հատվածում չկանգնեցնի, քանի որ …

կարդալ ավելին

Հատակագծից չե՞ն շեղվի…

21.03.2006

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն ուրվագծեց այն ուղին, որով անշեղորեն պատրաստվում է ընթանալ Երեւանի քաղաքապետարանն առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Այս տարի քաղաքապետարանը մտադիր է Երեւանի գլխավոր հատակագծի պահանջների համաձայն` մշակել համայնքների գոտեւորման նախագիծ, որը, ըստ գլխավոր ճարտարապետի, հստակեցնելու է յուրաքանչյուր համայնքի քաղաքաշինական չափանիշները: Երեւան քաղաքի համալիր կանաչապատման սխեմայի համաձայն` …

կարդալ ավելին

Միզում են հուշակոթողի վրա

21.03.2006

Մինչ քաղաքային իշխանությունները հորդորում են, թե ամեն ինչ անում են մայրաքաղաքի փողոցները կարգի բերելու ուղղությամբ՝ Երեւանի որոշ փողոցների հատվածներ, այնուամենայնիվ, ծառայում են որպես հասարակական զուգարաններ: Շաբաթ եւ կիրակի օրերին «Էրեբունի» թանգարանից մինչեւ Նուբարաշենի խճուղի ընկած հատվածում գործում է ավտոշուկա, որտեղ այդ օրերին առուծախի համար այցելում են շուրջ 10.000-15.000 մարդ: Հսկայական այդ տարածքում բացակայում են հասարակական …

կարդալ ավելին

Բուզանդի հարցը՝ ՍԴ-ում

18.03.2006

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության կառնի Գլխավոր պողոտայի կառուցապատման պատճառով Բուզանդի փողոցի իրենց տներից զրկված քաղաքացիների խնդրով օմբուդսմենի դիմումը: Առաջին նիստը կկայանա մարտի 21-ին:

կարդալ ավելին

Բնակիչներն՝ ընդդեմ ՊՆ-ի

18.03.2006

1990թ. բնակիչների հետ կնքվել են վարձակալության պայմանագրեր: ԽՍՀՄ փլուզումից հետո բնակիչները դիմել են համապատասխան ատյանների՝ տարիներ ի վեր իրենց տնօրինած տարածքներն օրինականացնելու համար: Դիմել են Աջափնյակի թաղապետարան, որտեղ եւ պարզել են, որ իրենց նշած տարածքը որեւէ տեղ քարտեզագրված չէ: Դիմել են կադաստր, որտեղից եւս չեն կարողացել ճշտել՝ որտեղ է ամրագրված վերոհիշյալ «9 հա» կոչվող տարածքը: …

կարդալ ավելին

Սպանություն հանուն սերիալի

18.03.2006

Փետրվարի 28-ին, 22:00-ի սահմաններում անհայտ քաղաքացուց Ոստիկանության Արարատի մարզային Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վերին Արտաշատ գյուղի գինու գործարանին հարակից տարածքում տղամարդու դիակ կա: Տղամարդու այլակերպված դիակն ընկած էր գետնին, դեմքը` ուռած, աչքերը` կիսաբաց: Դեպքի վայր մեկնած Արտաշատի Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները, դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա հայտնաբերեցին հրազենային 3 վնասվածք, իսկ …

կարդալ ավելին

3 տարեկան երեխային թողել են փողոցում

18.03.2006

Վերջին ժամանակներս շատացել են այնպիսի դեպքերը, երբ ծնողները փողոցներում դիտավորյալ կորցնում են երեխաներին: Օրեր առաջ կրկին նման միջադեպ է եղել «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության տրանսպորտային վարչության Երեւան կայարանի գծային բաժնի աշխատակիցները «Սասունցի Դավիթ» կայարանի վարչական շենքում հայտնաբերել են միայնակ մնացած 3-ամյա աղջիկ երեխայի: Երեխային ուղարկել են «Հայ օգնության ֆոնդի» երեխաների ընդունման …

կարդալ ավելին

Անտեր մնացած կենդանի դիակներ

18.03.2006

«Որ եկել՝ մեզ գտել ես, ուրեմն կգնաս մեր մասին հոդվածի վերեւում մեծ-մեծ տառերով վերնագիր կգրես` Հայաստանի Հանրապետության անտեր մնացած դիակները»,- այսպես արտահայտվեցին Առողջապահության նախարարության Ճառագայթային վնասվածքաբանության եւ այրվածքների կենտրոնում բուժվող չեռնոբիլյան արհավիրքից տուժած մարդիկ: Թեեւ բուժվում են, բայց բոլորն էլ հասկանում են, որ բժիշկները պարզապես իրենց կյանքն են երկարացնում, եւ Չեռնոբիլի դեպքից մնացած իրենց հիվանդությունները …

կարդալ ավելին

Ի՞նչ է փնտրում կինը քաղաքականության մեջ

18.03.2006

Հայաստանում բավականին շատ կին գործարարներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ կան, սակայն քաղաքականության մեջ նրանց դերն աննշան է: Եթե տղամարդիկ քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը հիմնականում դեմ են, ապա կանանց վերաբերմունքն այդ խնդրին մշուշոտ է: Կանանցից շատերը վառ ընդգծված ապաքաղաքական դիրքորոշում ունեն եւ գերադասում են այդ ոլորտը տղամարդկանց թողնել: Սակայն երբ պահը հասունանում է, եւ որեւէ կին …

կարդալ ավելին

Գաղտնի կառույց` Խարբերդում

18.03.2006

Երեւանից ոչ հեռու գտնվող Խարբերդ գյուղում այգեգործական ընկերություն կա: Այնտեղ սովետական տարիներին ամառանոցներ են եղել, այժմ այդ տարածքը վերածվել է յուրօրինակ բնակավայրի: Տներն այնտեղ շատ էժան են` 700 դոլարից մինչեւ 6000-7000 դոլար: Դա է պատճառը, որ «այգեգործական ընկերության» այժմյան բնակիչները մեծամասամբ նախկինում դատված կամ սնանկացած մարդիկ են, ովքեր այլ ճար չունենալով` տեղափոխվել են այստեղ: Թեեւ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս դառնալ վարորդ

17.03.2006

Ոլորտի մասնագետների ասելով՝ մոտ 10 տոկոսն էլ պատրաստվում է այլ մասնավոր դպրոցներում, իսկ մյուսները վարորդ են դառնում ինքնուրույն ուսուցման եղանակով: Հատկապես գյուղական բնակավայրերում մեքենա վարել սովորում են ինքնուրույն: Բայց այս բոլոր «ուսանողները» վարորդական իրավունքի փաստաթուղթը ստանալու համար «ավարտական» քննությունը հանձնում են Պետավտոտեսչությանը: Հայաստանում ճանապարհային երթեւեկության հետ կապ ունեցող բոլոր մարդիկ՝ հետիոտնը, վարորդը, պետավտոտեսուչը, այսինքն` բոլորը …

կարդալ ավելին

«Երեխաներիս համար եմ վախենում»

17.03.2006

Խռոված նստած է վառարանի մոտ եւ ցուցադրաբար հպարտ կեցվածք ընդունելով` ուզում է ձեւացնել, թե հասակակիցներից ոչնչով չի տարբերվում: Ամեն օր դպրոցից տուն վերադառնալիս Տաթեւիկը մորը նկարագրում է, թե դասարանցիներն ինչ նոր հագուստ են հագել, ինչպես են մազերը հարդարել, ինչպիսի շքեղ գրենական պիտույքներ են գնել, որից հետո արժանանում է մոր կշտամբանքներին՝ «Մի՛ համեմատվիր իրանց հետ»: Մայրը՝ …

կարդալ ավելին

Տեսնես՝ ինչի՞ց մեռա…

17.03.2006

Վերջին 15 տարիների ընթացքում հանրապետությունում ծնելիության մակարդակը երեք անգամ նվազել է: Կոպիտ հաշվարկով, բնականաբար, երեք անգամ էլ պակասած կլինեն մանկական մահացության դեպքերը, սակայն սա դեռ չի նշանակում, որ մանկական մահացության ցուցանիշները մեզ մոտ հուսադրող են: Օրինակ, Մերձբալթյան երկրների հետ համեմատության արդյունքում պարզվել է, որ մանկական մահացություններով մենք կրկնակի անգամ առաջ ենք Լատվիայից, Լիտվայից ու Էստոնիայից: …

կարդալ ավելին

Ինչպիսի՜ սոցիալական երկիր

17.03.2006

Ծաղկաձորում փետրվարի 25-ին եւ 26-ին անցկացվեց գիտաժողով նվիրված «Սոցիալական պետություն» թեմային: Գիտաժողովը կազմակերպել էին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հայաստանյան գրասենյակը (ԳԱՓԾ): Կոնֆերանսին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարը, Կենտրոնական բանկի խորհրդի ներկայացուցիչը, հայ եւ արտասահմանցի փորձագետներ, ինչպես նաեւ` Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (ԳԱՓԾ) բազմաթիվ շրջանավարտներ` տնտեսագիտության, …

կարդալ ավելին

Ժամանակը փոխվում է

15.03.2006

Մարտի լույս 26-ի գիշերը, ժամը 02:00-ին Հայաստանն անցնում է «ամառային» ժամանակի. ժամացույցների սլաքները տեղաշարժվում են մեկ ժամ առաջ:

կարդալ ավելին

Կյանքը թանկանալու է

15.03.2006

Մինչեւ փետրվարի 28-ը մեր ժողովուրդը հույս ուներ, որ մեր «մեծ եղբայր» Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրացնի կամ էլ քիչ կբարձրացնի: Հույս կար, որ մի քանի ամիս տեւող բանակցություններն, այնուամենայնիվ, ինչ-որ արդյունք կտան, եւ մեր ռազմավարական համարվող գործընկերն այնքան դաժան չի լինի, որ գազը միանգամից կրկնակի չափով թանկացնի: Սակայն այս երկու պետությունների գործընկերային ջերմ …

կարդալ ավելին

Գողն ի՞նչ կուզի՝ «մութ գիշեր»

15.03.2006

2005թ. ՀՀ-ում արձանագրվել է 2463 գողության, տրանսպորտային միջոցների փախցնելու՝ 96 դեպք: Արձանագրված գողությունների բացահայտման ցուցանիշներում նկատվել է նվազում. եթե 2004թ. գողությունների բացահայտումը եղել է 77,1%, ապա 2005-ին այն կազմել է 75,0%: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հետեւանքով ՀՀ քաղաքացիները տարեկան կրում են 60-90 մլն ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Գողացել են քրեական գործը Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության …

կարդալ ավելին

Հավի ռեկետ

13.03.2006

Արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ սպիտակ խալաթավորներ ներկայանալով որպես թռչնագրիպի դեմ պայքարող անասնաբույժներ` տարբեր գյուղերում շրջելով` խարդախությամբ հափշտակում են գյուղացիների հավերը: Մեր տեղեկություններով` սպիտակ խալաթներ հագած մարդիկ գյուղացիներին խաբում են, թե հավերին տանում են բժշկական փորձաքննության եւ այդ կերպ մեծ քանակությամբ հավեր են հավաքում: Հավերի հավաքման նման դեպքեր են եղել Կոտայքի մարզի …

կարդալ ավելին

Խուճապի մեջ են

13.03.2006

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, որը սահմանամերձ է Թուրքիային, սատկած վայրի թռչուններ են հայտնաբերվել: Երեկ պաշտոնապես հայտարարվել է, որ լաբորատոր ստուգումները թռչնագրիպի վիրուս չեն հայտնաբերել: Սակայն շրջանի բնակիչները թերահավատորեն են մոտենում այդ ստուգումներին: Նրանց հավաստմամբ, դեռ մի քանի օր առաջ սատկած թռչուններ հայտնաբերելով` նրանք տեղեկացրել են համապատասխան մարմիններին: Իսկ վերջիններս արագորեն ձեռնամուխ են եղել դրանց այրմանը: …

կարդալ ավելին

Սերոբը չի նայում մարդկանց աչքերին, որպեսզի աչքերի շլությունը չնկատեն

13.03.2006

Արցախի 4-րդ նրբանցքում, Սովետական տարիներից մնացած ու լուծարված գործարաններից բացի, ոչ մի բնակելի շենք չկա: Տէցի, Քիմռեակտիվի, Ալրաղացի եւ շարքից դուրս եկած այլ գործարանների հարեւանությամբ, ուր կենդանի շունչ չկա, երեւում է մի փլված շինություն, որտեղ նախկինում ինչ-որ ուսումնարան է գործել: Մեր այցելությունից զարմացած (քանի որ քաղաքի այդ հատված գրեթե մարդ չի այցելում)` շենքից դուրս է …

կարդալ ավելին