հասարակություն

Լոռու մարզում՝ նոր դատախազ

02.04.2006

2000թ.-ից Լոռու մարզի դատախազ Արթուր Մկրտչյանը պաշտոնանկ է արվել: Ինչպես եւ սպասվում էր, նրա փոխարեն դատախազ է նշանակվել մարզի դատախազի տեղակալ Ալբերտ Ղազարյանը: Ըստ տեղեկությունների, կադրային նոր փոփոխություններ են սպասվում նաեւ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում:

կարդալ ավելին

Մասնակի խավարած արեւը

02.04.2006

Երեկ ժամը 15.02-ից մինչեւ 17.30-ը Հայաստանում կարելի էր դիտել արեւի մասնակի խավարում։ Առավելագույն փուլը, երբ լուսինը ծածկել էր Արեգակի սկավառակի 91,2 տոկոսը, տեղի ունեցավ ժամը 16.18-ին։ Արեգակի լրիվ խավարում, երբ Լուսինն առավելագույնս փակեց արեգակի սկավառակը, դիտեց Հարավային Ռուսաստանի, Հյուսիսային Վրաստանի ու Ադրբեջանի բնակչությունը։ Տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերի (գազամուղ, երկաթգիծ եւ այլն) նման` Արեգակնային լրիվ խավարումն …

կարդալ ավելին

86-րդն ենք

02.04.2006

Համաշխարհային տնտեսական ֆորում (World Economic Forum) կազմակերպության հրապարակած «Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիա 2005» զեկույցում hամակարգիչների ու ինտերնետի օգտագործման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը: Աշխարհի 115 պետությունների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը, որին հետեւում են Սինգապուրը, Դանիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Կանադան, Թայվանը, Շվեդիան եւ Շվեյցարիան: Առաջին տասնյակից դուրս են մնացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար …

կարդալ ավելին

Բախում` թռչունների երամին

02.04.2006

Թեհրանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկության համաձայն, երեկ տեղական ժամանակով ժամը 16:50-ին Շարժայից Քարաջ չարտերային թռիչք իրականացնող ԱՆ-12 բեռնատար օդանավը, որը պատկանում է Հայաստանում գրանցված «Ֆենիքս» ընկերությանը, Քարաջից թռչելիս բախվել է թռչունների երամին, ինչի պատճառով շարքից դուրս են եկել օդանավի չորս շարժիչներից երեքը: Օդանավի 12 հոգանոց անձնակազմին (11-ը` ՀՀ քաղաքացիներ, մեկը` ուկրաինացի) հաջողվել է վթարային վայրէջք …

կարդալ ավելին

Արտահայտված եւ չարտահայտված մտքեր

02.04.2006

Ջոն Միլթոնը, ում իրավամբ համարում են մամուլի ազատության բուրժուական տեսության հիմնադիրը, գտնում էր, որ մարդը պետք է հնարավորություն ունենա լսելու այն, ինչ խոսում են ուրիշները, եւ ասելու այն, ինչ ինքն է ուզում ասել։ «Տվեք ինձ իմանալու, սեփական մտքերս արտահայտելու եւ ամենակարեւորը՝ սեփական խղճով դատելու ազատություն»,- 17-րդ դարում ասում էր Միլթոնը։ Ջոն Միլթոնից ավելի քան երեք …

կարդալ ավելին

Ինչու են հայերը «դարդոտած»

02.04.2006

Հենց Թումանյանին գործից հանեցին,Թումանյան փողոցն իսկույն բացեցին:21-րդ դարի անդարդ ջահել օգնական Գերտերություններն աշխարհի քարտեզն այսօր մեկ ուզում են տեսնել ազգերի ինքնորոշման սկզբունքով, մեկ ուրիշ պարագայում էլ` տարածքային ամբողջականության (նայած ում ոնց է ձեռք տալիս): Մեզ` հայերիս, այսօր ձեռք է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն համաձայնեք, եթե այս խնդիրն ազգի առջեւ կանգնած լիներ, դիցուք, Տիգրան Մեծի …

կարդալ ավելին

Օրենքն ո՞ւմ համար է

02.04.2006

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների հիմնական մասը կատարվում է վարորդի եւ հետիոտնի` միմյանց նկատմամբ փոխադարձ անհանդուրժողականության, միմյանց զիջելու պատրաստակամության անտեսման պատճառով։ ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են համարվում սահմանված արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցների վարումը, խաչմերուկի անցման, նշանների նշագծման, շարքերի վերադասավորման, ինչպես նաեւ` հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները։ 2004-ի …

կարդալ ավելին

Սպառնում է «պաժառ» տալ

02.04.2006

Վանաձորի քաղաքապետն օրերս հրավիրած ասուլիսում, որ Վանաձորում տեղի ունեցող սոցիալական դժգոհությունների ու բողոքի ցույցերի առնչությամբ էր, «սառը ջուր լցրեց» քաղաքի Աբովյան փողոցի բացման կազմակերպիչների (այն է՝ համայնքի երկու ավագանիների) եռանդին, ասելով. «Էդ պղտոր ջրում ձուկ բռնողները թող իրենք ուտեն էդ ձուկը», եւ, ըստ էության, «սպառնաց», թե առաջիկայում Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներ կհրավիրվեն Երեւանից՝ որոշելու Աբովյան փողոցի …

կարդալ ավելին

Էլիտան իրար դեմ է դուրս գալիս «էլիտարներով»

02.04.2006

Այս ընկերությունն էլիտար հսկա շենք է կառուցում նաեւ Երեւանի գինու կոմբինատի հարեւանությամբ 9700քմ տարածքի վրա: Սա նաեւ, ասում են, այն ընկերություններից է, որոնք իրենց իրական հայ տերերին թաքցնելու եւ հարկերից խուսափելու համար ընդունում են «արտասահմանյան ներդրող» անունը: Տվյալ դեպքում` ամերիկյան ներդրող: Ի տարբերություն Հյուսիսային պողոտայի շենքերի, Երեւանի գինու կոմբինատի հարեւանությամբ կառուցվող շենքի բնակարանների 1 քմ-ն …

կարդալ ավելին

Խրախճանք գնդակահարությունից հետո

02.04.2006

Երեկ խմբագրություն էին այցելել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ Անահիտ եւ Սիլվա Այվազյան քույրերը, ովքեր Ռուսաստանից Հայաստան են եկել, որպեսզի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ներկայացուցիչներին տեղեկացնեն, թե ինչպես են Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները գնդակահարել իրենց եղբայր Սեյրան Այվազյանին: Վերջիններս, մի քանի տարի է, ինչ բնակվում են Ռոստովում, սակայն օրեր առաջ հեռագիր են ստացել եղբոր մահվան …

կարդալ ավելին

Սպանություն հանուն թղթախաղի

02.04.2006

Յուրաքանչյուր ծանր հանցագործություն ծանր է յուրովի: Բայց երբ այդ ծանրությանը գումարվում են նաեւ անհեթեթությունը, չնչին առիթը, տղայական խմբային մոլուցքը, երբ հանցանքը գործվում է դաժան խաղի պես` ինչպես թղթախաղերում, եւ ավարտվում` որպես անիմաստ հաշվեհարդար, ստացվում է համանման հանցագործությունների մի համառ շարան, որի վերջը ցավոք չի երեւում: Մեր տեղեկություններով` Սեւանում օրերս կատարվել էր դաժան ու քստմնելի սպանություն, …

կարդալ ավելին

Երկինք ու երկիր

02.04.2006

Յոթերորդ ամիսն է, գաղութում է գտնվում մի մոլոկան, որը հրաժարվել է այլընտրանքային ծառայությունից, քանի որ համարում է, որ այն զինվորական բնույթ է կրում: 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, եւ 24 պատանի մեկնեցին այլընտրանքային ծառայության, որոնցից 22-ը Եհովայի վկա էին, մեկը` մոլոկան: Այլընտրանքային ծառայությունը պետք է տեւեր 3 տարի 6 ամիս (զինվորական ծառայությունը …

կարդալ ավելին

Եհովայի վկաների թացն ու չորը

02.04.2006

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Լյովա Մարգարյանը հավաստիացնում է. «Եհովայի վկաներն ընդհանրապես մոլախաղերի հետ չեն առնչվում, որովհետեւ դրանք մարդկանց ագահության տանող ճանապարհ են, դրանց հետեւանքով ընտանիքներ են քայքայվում, մոլախաղերով կարող են տանուլ տալ իրենց աշխատանքը. մոլախաղերը դատապարտելի են, եւ Աստվածաշունչն ընդհանրապես դեմ է նման կարգի խաղերին»: Վարդենիսի հոգեբուժարանում այլընտրանքային ծառայություն անցնող եւ հետագայում այդ …

կարդալ ավելին

Աջակցեցին

02.04.2006

«168 Ժամն» իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին: Անդրադարձել էինք նաեւ Գուրգեն Մարգարյանի անվամբ բացված հիմնադրամի հաշվեհամարին, որի վրա մինչ օրս հավաքվել էր ընդամենը 135.000 դրամ: Դրանից հետո ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը Մարգարյանների ընտանիքին փոխանցել է 10.000 ԱՄՆ դոլար: Բացի պրն Ծառուկյանից, խմբագրություն զանգահարեցին նաեւ «Վեգա» էլեկտրոնիկայի խանութից …

կարդալ ավելին

Պաշտոնի իջեցում՝ մրցույթո՞վ

02.04.2006

Կադրային փոփոխություն է տեղի ունեցել Լոռու մարզպետարանում: Տարածքային կառավարման վարչության պետը, պաշտոնից ազատվելով, նշանակվել է Լոռու մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մինչ այդ թափուր մնացած հաստիք, որի առկայությունը, կարծում ենք, միանգամայն ավելորդ բեռ է պետբյուջեի համար, եթե նկատի ունենանք, որ մի քանի տեղակալ-օգնական-խորհրդական էլ մարզպետն ունի): Ընդ որում, պաշտոնի այս իջեցումը տեղի է ունեցել ՀՀ Քաղծառայության …

կարդալ ավելին

Աստված հեռու պահի շառից ու փորձանքից

02.04.2006

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեւի, մտածում է, թե իր կողմից կազմակերպված ծառատունկը կարող է քողարկել իր քաղաքական ստվերային գործունեությունը: Խոսքը, բնականաբար, «Միավորում՝ հանուն Հայաստանի» կուսակցության մասին է, որտեղ այս օրերին իրենց տնկած տնկիների նման արագ ավելանում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամները: Ա. Հովսեփյանը հույս ունի, թե կուսակցության ստվերային պատվավոր նախագահ լինելով` կարող է վրիպել իշխանությունների …

կարդալ ավելին

Սերժը զգույշ էր, Արան՝ ոչ

02.04.2006

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների տապալման գործում մեծ է եղել ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի դերակատարումը. այս վարկածը հաստատում է նաեւ ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ում ընդամենը մեկ ձայն չի բավարարել ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար: Այս թեկնածուի բնորոշմամբ՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շատ զգույշ է եղել, եւ նրա կողմից ընտրությունների ընթացքի վրա ազդելու …

կարդալ ավելին

Ինչպե՞ս տապալվեցին ԵՊՀ ռեկտորի ընտրությունները

02.04.2006

Երեւանի պետական համալսարանում ռեկտորի ընտրությունները զանազան ենթադրությունների տեղիք են տվել: Ինչպես հայտնի է՝ առաջադրված 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չէր հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն, եւ ԵՊՀ-ում ռեկտորի հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսի 15-ին: Արդեն զանազան լուրեր են շրջանառվում, որ ընտրությունների նման ընթացքը պայմանավորված էր որոշ ուժերի կողմից՝ իրենց նախընտրելի թեկնածուի անհրաժեշտ ձայներ չհավաքելու գործոնով, ուստի …

կարդալ ավելին

Ծառ տնկող են դարձել

02.04.2006

Անցած շաբաթ օրը միասնության ծառատունկի երրորդ մեկնարկն էր: Սյունիքի ու Տաուշի մարզերում ծառատունկի սկիզբն ազդարարելուց հետո «Միասնության ծառատունկի» շտաբը ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի կանաչապատմանը, մասնավորապես` Հաղթանակի (Մոնումենտի) այգու վերականգնմանը: Համայնքի «Կանաչապատում եւ բարեկարգում» ընկերության աշխատակիցները, որոնք միշտ են զբաղված կանաչ տարածքների պահպանմամբ, նախաձեռնված ակցիայից այնքան էլ գոհ չէին: Նրանց կարծիքով, այդ միջոցառումը վատ էր …

կարդալ ավելին

Ինչպես կարող են կառավարությունները ժողովրդի տաղանդն օգտագործել 21-րդ դարի համար

02.04.2006

«Լավ աշխատավարձով լավ աշխատանք»՝ սա է ողջ աշխարհում քաղաքական գործիչների խոստումը: Այս խոստումները կատարելու համար կառավարությունները պետք է ազատություն տան նորարարության վերափոխելու կարողությանը: Այն երկրները, որոնք ստեղծում են իրենց մարդկային ռեսուրսները եւ խթանում են նորարարության առեւտրային կիրառումը` շատ ավելի լավ վիճակում կլինեն, քան նրանք, որոնք ցիկլային աննախադեպ աճ են արձանագրում: Այս պնդումն այժմ կարող է …

կարդալ ավելին