Սերժը զգույշ էր, Արան՝ ոչ

02/04/2006

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների տապալման գործում մեծ է եղել ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի դերակատարումը. այս վարկածը հաստատում է նաեւ ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ում ընդամենը մեկ ձայն չի բավարարել ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար: Այս թեկնածուի բնորոշմամբ՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շատ զգույշ է եղել, եւ նրա կողմից ընտրությունների ընթացքի վրա ազդելու որեւէ դրսեւորում չի եղել: Մեր այն դիտարկմանը, թե ընտրությունների նման ելքն արդյո՞ք չի ենթադրում «վերեւներից» թելադրաանք` թեկնածուի դիրքերն ամրապնդելու համար, Գ.Ղազինյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա. եթե նման բան լինի, ուրեմն ձեր մտավախություններն արդարացի են»: