Թեհրանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկության համաձայն, երեկ տեղական ժամանակով ժամը 16:50-ին Շարժայից Քարաջ չարտերային թռիչք իրականացնող ԱՆ-12 բեռնատար օդանավը, որը պատկանում է Հայաստանում գրանցված «Ֆենիքս» ընկերությանը, Քարաջից թռչելիս բախվել է թռչունների երամին, ինչի պատճառով շարքից դուրս են եկել օդանավի չորս շարժիչներից երեքը: Օդանավի 12 հոգանոց անձնակազմին (11-ը` ՀՀ քաղաքացիներ, մեկը` ուկրաինացի) հաջողվել է վթարային վայրէջք կատարել Քարաջի մոտակայքում: Վթարի հետեւանքով անձնակազմի 4 անդամներ ստացել են թեթեւ վնասվածքներ: Այս պահին նրանց առողջական վիճակը բավարար է, եւ նրանք տեղափոխվել են հյուրանոց: