հասարակություն

Մեկնում են ու չեն վերադառնում

10.04.2006

Այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոց» օդանավակայանից արտերկիր է մեկնել 101,3 հազար մարդ, իսկ «Շիրակից»` 2 հազար: Այս մասին մեզ տեղեկացրին Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս թվերը նվազել են համապատասխանաբար` 800-ով եւ 2400-ով: Հայաստան ժամանած ուղեւորների թիվը նույնպես նվազել է: 2006թ. առաջին 3 ամիսներին «Զվարթնոց» է ժամանել …

կարդալ ավելին

Մանկատան սաները տոնում էին տնօրենի մահը

10.04.2006

3-րդ հարկի կանայք թեեւ առանձին սենյակներում են ապրում, այդուհանդերձ, մի ընտանիքի պես են: Նրանց միավորում է միասին ապրած մանկությունը: Հավաքվում են, վերհիշում անցյալը, զրուցում-դատարկվում ու փորձում մոռանալ ամեն դաժան բան, ապրել նորովի: Ասում են, որ անցյալի դառնությունները չեն կարողանում մոռանալ ու ամեն Աստծո օր նրանցից մեկը մի տխուր բան հիշում է: Նրանց մենք հանդիպեցինք Իրինայի …

կարդալ ավելին

Փորձել են թալանել խանութը

07.04.2006

Մեր հավաստի տեղեկություններով, երեկ ժամը 19.20-ի սահմաններում 2 անհայտ անձ մտել են Կոմիտաս 30 հասցեում գտնվող խառն ապրանքների խանութ: Նրանցից մեկը ռուսերեն լեզվով (վրացական շեշտադրությամբ) անձրեւանոց է խնդրել վաճառողուհուց: Երբ վերջինս շուռ է եկել` տղամարդիկ դանակներ են պահել նրա վրա` պահանջելով իրենց տրամադրել խանութում եղած գումարները: Այդ պահին մոտակայքում ավտոմեքենայով անցնելիս է եղել խանութի տերը, …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը հարցեր քննարկում

07.04.2006

Մի քանի օր առաջ հայ «աստղերը», երաժշտագետները (համենայնդեպս, իրենք իրենց այդպես էին անվանում) եւ լրագրողները հավաքվել էին քննարկելու «Եվրատեսիլ 2006»-ին Հայաստանի կողմից ներկայացվող երգը, որը պետք է կատարի Անդրեն: Չեմ ցանկանում անդրադառնալ ոչ երգին, ոչ Անդրեին, քանի որ, «առուն չթռած` չեմ ուզում հոպ ասել»: Ժամանակը ցույց կտա` ճի՞շտ ընտրություն են կատարել կազմակերպիչները, թե՞ ոչ: Սակայն …

կարդալ ավելին

Զուտ վարկանիշային ու շահամոլ անբարոյականություն

07.04.2006

Այս պահին, երբ քննարկման է դրված ազգային անվտանգության հայեցակարգը, հանկարծ նկատում ես, որ ՀՀ-ն` որպես պետություն, անպաշտպան է։ Հասարակական կյանքի ոլորտները կարգավորող օրենքները, որպես կանոն, իրենց հիմքում գործուն պաշտպանական համակարգեր չունեն։ Օրինակ` «Գովազդի մասին» օրենքը գործում է 1996 թվականից։ Ենթադրվում է, որ այն պիտի կանոնակարգեր գովազդի ոլորտը։ Հատկապես, որ օրենքն ինքնին վատը չէ (հավանաբար արտագրված …

կարդալ ավելին

Կոսմետիկ անվտանգության հայեցակարգը

07.04.2006

Զավեշտալին այն է, որ մեզ մոտ կոշիկ կամ սպասք վաճառողը միաժամանակ ոչ միայն կոսմետիկա է վաճառում, այլ գնորդին բացատրում է, թե ինչքան որակյալ է ցուցափեղկին դրված կրեմը կամ շրթներկը: Նա նույնիսկ խորհուրդ է տալիս, թե գնորդին կոնկրետ որ տարբերակն է հարմար: Այսինքն, այդ վաճառողն ինչ-որ տեղ հանդես է գալիս նաեւ որպես կոսմետոլոգ: Իսկ մեր պայմաններում …

կարդալ ավելին

Կոսմետիկ անվտանգության հայեցակարգը

07.04.2006

Զավեշտալին այն է, որ մեզ մոտ կոշիկ կամ սպասք վաճառողը միաժամանակ ոչ միայն կոսմետիկա է վաճառում, այլ գնորդին բացատրում է, թե ինչքան որակյալ է ցուցափեղկին դրված կրեմը կամ շրթներկը: Նա նույնիսկ խորհուրդ է տալիս, թե գնորդին կոնկրետ որ տարբերակն է հարմար: Այսինքն, այդ վաճառողն ինչ-որ տեղ հանդես է գալիս նաեւ որպես կոսմետոլոգ: Իսկ մեր պայմաններում …

կարդալ ավելին

Հակամարտությունները չեն լուծվում, փոխակերպվում են

07.04.2006

Սադախլոն՝ հակափաստարկ Մոտ մեկ ամիս առաջ ձեռք բերեցի բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ։ Սեւ այգի» գիրքը, որով հետաքրքրված էի վաղուց։ Ինտերնետում կարդացել էի դրա որոշ հատվածներ եւ, անկեղծ ասած, ինձ դուր էր եկել հեղինակի մոտեցումը՝ ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել ոչ այնքան քաղաքական ենթատեքստում, որքան մարդու ապրումների ու զգացողությունների։ Մինչեւ գիրքը ձեռք բերելը, տարբեր կարծիքներ էի …

կարդալ ավելին

Թիրախը տաքսու վարորդներն են

07.04.2006

Տաքսու վարորդի աշխատանքը համարվում է բարձր ռիսկայնության աշխատանք ոչ միայն ավտովթարների, այլեւ կողոպտվելու, թալանվելու, ավազակային հարձակման ենթարկվելու հավանականության պատճառով: Շատ դեպքերում տաքսու վարորդը հույսը դնում է բախտի վրա, իսկ երբեմն նրանց նկատմամբ կատարված հանցագործություններն ավարտվում են սպանությամբ: Տաքսու վարորդների վրա կատարվող ավազակային հարձակումները, կողոպուտները, ավազակությամբ զուգորդված սպանությունները նոր հանցատեսակներ չեն: ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտվածների մի …

կարդալ ավելին

Բարեհաջող է անցել

05.04.2006

Մեր տեղեկություններով, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում է գտնվում Արարատի մարզպետ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Սարգսյանը։ Վերջինս ենթարկվել է սրտի անոթների ստենդավորման, որը, ըստ մեր տեղեկությունների, բարեհաջող է կատարվել։ Բժիշկները Ա. Սարգսյանին տեղեկացրել են, որ մի քանի օրից նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից եւ անցնել ամենօրյա աշխատանքի։

կարդալ ավելին

Հրաժարական

05.04.2006

Վաղը տեղի կունենա ԳԱԱ նախագահության նիստ, որի ժամանակ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական կտա: Բացի Սարգսյանի հակառակորդներից, այս լուրը հաստատում են նաեւ նրա համախոհները: Ֆ. Սարգսյանի հրաժարականին կհետեւի ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը՝ ապրիլի 11-ին, որի ժամանակ նախագահությունը կորոշի նոր նախագահի ընտրության օրը: Առայժմ ԳԱԱ նախագահի հնարավոր թեկնածուներ են համարվում ԳԱԱ փոխնախագահ Էդուարդ Ղազարյանը, Ճարտարագիտական համալսարանի …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ակադեմիկոսը մենակ

05.04.2006

Ինչպես հայտնի է` ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի մի շարք մեղադրանքների հիման վրա՝ ուղղված ԳԱԱ ներկայիս ղեկավարությանը, ապրիլի 15-ին ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ այդ մեղադրանքներն ուսումնասիրելու եւ ստուգելու համար: Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ Հանրի Ներսիսյանը, իր ուսումնասիրություններն ավարտել է, եւ բացառությամբ Հ. Ներսիսյանի՝ հանձնաժողովի մյուս բոլոր անդամներն անհիմն են …

կարդալ ավելին

Անապահով ազատություն

05.04.2006

Էվելինա Գեւորգյանը կարտ է բացում: Բախտ բացելը մի զբաղմունք է, որից այլեւս սպասելիք չունի: «Էլ ի՞նչ, իմ բախտը արդեն գցվել ա, ես պիտի մեծ երգչուհի դառնայի, բայց 58 հոդվածը թիկունքիս կպած էր, ո՞վ կթողներ, որ ես առաջ գնայի»,- ասում է նա: 58 հոդվածը ՌՍՖՍՀ օրենսգրքով հակասովետական ագիտացիան եւ պրոպագանդան էր (հայկականով՝ 67-ն էր), որով նա …

կարդալ ավելին

Մեր օրերի «Դետոչկինները»

05.04.2006

Հայտնի ֆիլմի հերոսին հիշո՞ւմ եք՝ գողանում էր միայն «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաներ եւ միայն այն մարդկանցից ու այն դեպքում, երբ կասկածում էր նրանց ազնվությանը։ Մերօրյա «Դետոչկիններին» այսպիսի մանրամասները չեն հետաքրքրում։ Տանում են ցանկացած մակնիշի, տանում են այն, ինչ ձեռքներն ընկնում է։ Մեկը գողանում է գումար ունենալու համար, մյուսը՝ ընկերուհուն է ցանկանում տեսակցել… ՀՀ Քրօր-ի 183 հոդվածը …

կարդալ ավելին

Հերքել են ադրբեջանցիներին

05.04.2006

Ինչպես պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հրադադարի ռեժիմի հերթական խախտումը տեղի է ունեցել նախօրեին Ֆիզուլիի ուղղությամբ: Արդյունքում` իբր զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի մի զինծառայող, մեկ ուրիշն էլ վիրավորվել է: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է այս հաղորդումը:

կարդալ ավելին

Կույրերին հիշում են միայն քարոզարշավների ժամանակ

05.04.2006

«Հայաստանում հիմա կույր մարդ չպետք է ծնվի, որովհետեւ էստեղ կույրին պետությունը տանում է դանդաղ ինքնասպանության»,- ասում են նրանք: Նրանք համարում են, որ իշխանության համար իրենք դարձել են ծաղրի առարկա, որովհետեւ նախընտրական արշավներում, հատկապես «Օրինաց երկիր» կուսակցությունը, հաշմանդամներին դարձրել է հաղթատոմս: Նախընտրական շրջանում մշտապես հաշմանդամների կյանքը բարելավելու ծրագրեր, կարգախոսներ են ազդարարվում, բայց գալիս են իշխանության ու …

կարդալ ավելին

Օրական 1200 դրամով

05.04.2006

Ապրիլից Շիրակի մարզում կվերսկսվի 3 ամիս տեւողությամբ «Հասարակական վարձատրվող աշխատանք» ծրագիրը, որի իրականացման համար այս տարի մարզին հատկացվել է 130 մլն դրամ: Ծրագիրը նպատակ ունի որոշ չափով մեղմել մարզում գործազրկության խնդիրն ու փոքր-ինչ բարելավել սոցիալապես անապահով խավի վիճակը: Նախատեսված է իրականացնել 4 ծրագիր, որից առաջինը ծառատնկման հետ կապված աշխատանքներն են, մյուսները` ընթացիկ վերանորոգումների ու բարեկարգումների …

կարդալ ավելին

Կօգնեն Իրանին

05.04.2006

Մարտի 31-ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ՀՀ կառավարությունը քննարկում է Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցը: Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին խնդրել է ճշտել, թե հատկապես ինչպիսի աջակցության կարիք ունի իրենց երկիրը:

կարդալ ավելին

Չսիրեցիր դու ինձ, եղբայր

02.04.2006

Մարդիկ դժգոհում են գովազդի թե՛ քանակից, թե՛ որակից։ Հինգշաբթի օրը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն» այս թեմայով քննարկում էր կազմակերպել։ Կենտրոնի տնօրեն Կարինե Տիտանյանի խոսքերով, մարդկանց 99,8%-ն ինֆորմացիա ստանալու հարցում ապահովում է հեռուստատեսությանը։ Եվ քանի որ դժգոհությունները կապված են հիմնականում հեռուստատեսային գովազդների հետ, ի սկզբանե որոշված էր քննարկումն անցկացնել հենց հեռուստատեսության տեսանկյունից։ Սակայն հրավիրված գովազդային գործակալություններն …

կարդալ ավելին

Վետերաններն էլ են դժգոհ

02.04.2006

Օրերս տեղի ունեցավ Վանաձորի վետերանների միության հաշվետու-ընտրական ժողովը: Վետերանները ժողովում դժգոհություն են հայտնել, որ իրենց հիշում են ընտրությունից ընտրություն կամ տոն օրերին: Դժգոհություններն այնքան շատ են եղել, որ ժողովին ներկա գտնվող քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու Լոռվա փոխմարզպետ Սամվել Գյուլբենկյանը նախընտրել են մինչեւ վերջ չմնալ:

կարդալ ավելին