Այս հարցը վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց: Որովհետեւ երիտասարդ եւ ամբիցիոզ, սակայն ընդամենը 7 հոգանոց ֆրակցիա ունեցող, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր եվրոպական շրջագայության ժամանակ նշել էր, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին եւ, որ Ռուսաստանը չպետք է խանգարի մեր այդ ինտեգրման պրոցեսին: Ա. Բաղդասարյանի այս հայտարարությունը միանգամից «քուանշեց» նախագահ Քոչարյանը, որը «Հայլուր» …
կարդալ ավելինԱյս օրերին պաշտոնական այցով Երեւանում էր գտնվում Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի (Փարիզից 6 կմ հեռավորության վրա գտնվող) քաղաքապետ, Օտ-դե-Սեն ռեգիոնի պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակը Երեւանի Արաբկիր համայնքի հետ վաղօրոք կնքած հուշագրի հիման վրա (Արաբկիրն ու Պլեսի-Ռոբինսոնը «քույր» համայնքներ են) գործնական պայմանագրի ստորագրումն ու Եղեռնի զոհերի հուշարձան այցելությունն էր: Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես …
կարդալ ավելինՏարիների ընթացքում նրանց մեծամասնությունն այս կամ այն կերպ իր բնակարանային խնդիրները լուծել է: Գիշերօթիկում այժմ մնացել է 5 ընտանիք, որոնցից 4-ը երկրաշարժից տուժածներ են եւ սպասում են իրենց բնակարանային հերթին, մեկը՝ Ասլանյան Ռոզայի ընտանիքն, այստեղ հաստատվել է 1999թ., սեփական նախաձեռնությամբ եւ առանց որեւէ թույլտվության՝ Երեւանում ունեցած իր բնակարանը կորցնելուց հետո: Այժմ այս 5 ընտանիքը զբաղեցնում …
կարդալ ավելինԴատավարությանը մշտապես հետեւող պրակտիկանտ-ուսանողները հայտարարեցին, որ այնքան հիասթափված են նախագահողի ու մյուս 2 դատավորների վարքագծից եւ սուբյեկտիվ որոշումներից, որ պատրաստվում են հրաժարվել իրենց մասնագիտությունից: Վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարն ուսանողների ըմբոստ ռեպլիկներից խույս տալու համար հսկիչներին հրահանգել էր արգելել նիստին նրանց մասնակցությունը, սակայն վերջիններս այդպես էլ չհեռացան դատարանից՝ պահանջելով իրենց ներս թողնել ոչ թե որպես պրակտիկանտներ, …
կարդալ ավելինՎերջերս «Օրինաց երկրի» անդամներն ամենուր խոսում են մշակույթի օջախների մասնավորեցման անբարոյականության մասին: Ուստի հեռավոր Ալավերդուց ստացված ահազանգը կասկած առաջացրեց: Անգամ ներկայիս ամենաթողության պայմաններում անհավատալի թվաց մի փոքր քաղաքում նման մասշտաբի բարբարոսությունը: Սակայն, երբ Մշակույթի նախարարության մեր աղբյուրը հաստատեց ահազանգի ճշմարտացիությունը, Ալավերդի մեկնելը դարձավ խիստ անհրաժեշտ: Ասել, թե Ալավերդին մշակութային հարուստ պատմություն ունի, քիչ կլինի: Մեր …
կարդալ ավելինԿոշիկ չունեին, որ դպրոց գնան «Երխիմշինտրեստ» գործարանի ռուսերեն լեզվի նախկին մեքենագրուհի, արդեն 50-ն անց Սուսաննա Գեւորգյանն այսօր 11 երեխա է մեծացնում: Ասում է՝ իր միակ հարստությունն ու գանձը երեխաներն են: Դիմագծերով իրար նման, տիկնիկների պես շարված աղջիկներին եւ լուսանկարչական ապարատից կաշկանդված, հայացքը թաքցրած տղաներին նայելով՝ մայրը թվարկում է երեխաների անունները. «Էս Անիս ա, էս մեկը` …
կարդալ ավելինԷրեբունի համայնքում գտնվող Պարույր Սեւակի անվան դպրոցի եւ Էրեբունի թանգարանի միջեւ ընկած գլխավոր ավտոմայրուղու մայթեզրին, արդեն մի քանի ամիս է, շինարարական աշխատանքներ են կատարվում: Ըստ տեղադրված ցուցանակի` 2005-ին շինարարության թույլտվությունը տրվել է Նոր Արեշ 35 փ. բնակիչ Հարություն Հարությունյանին բնակչության կենցաղ-սպասարկման կառույցի շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Շինարարությունն իրականացվում է տնտեսական եղանակով, իսկ նախագծային փաստաթղթերի մշակումը …
կարդալ ավելինԴատախազությունն առաժմ մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 1985թ. ծնված Անչալիան պատուհանից իրեն դուրս է նետել՝ ստանալով գլխի ճակատային շրջանի 2 սալջարդ, զույգ սրունքթաթային հոդերի եւ կոճերի պրոյեկցիայով վերքեր, ողնաշարի կոտրվածք, այլ բազմաթիվ արյունազեղումներ եւ վերքեր գլխի, ոտքերի եւ ձեռքերի վրա: Դեպքի կապակցությամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում հարուցվել է քրգործ` ՀՀ Քրօր.-ի 110 հոդվածի …
կարդալ ավելինԵրեկ Հնդկաստանի դեսպանությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 3-րդ կուրսի հնդիկ ուսանող Պռաշանտ Անչալիայի ողբերգական մահվան եւ նախօրեին հնդիկ ուսանողների կազմակերպած բողոքի ցույցի կապակցությամբ: «Դեսպանն ասել է՝ «No comment»,- լակոնիկ պատասխան տվեց դեսպանության աշխատակիցը: ԵՊԲՀ համալսարանի ղեկավարությունը խիստ վրդովված է ողբերգության օրը Հնդկաստանի փոխդեսպանի այն հայտարարությունից, թե կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է բուհը …
կարդալ ավելինԱպրիլի 20-ի ժամը 13.30-14.00-ի սահմաններում Զեյթունի ուսանողական հանրակացարանների՝ ԵՊԲՀ-ին պատկանող 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկի իր սենյակի պատուհանից վայր է ընկել 21-ամյա հնդիկ ուսանող: Առաջինը նկատել եւ դժբախտ պատահարի մասին հանրակացարանի պարետին տեղյակ են պահել 8-րդ մասնաշենքի բնակիչները: Հանրակացարանի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են Շտապօգնություն եւ անվտանգության մարմիններ: Ըստ որոշ աղբյուրների` Շտապօգնության մեքենան տեղ է հասել ահազանգից …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ «Հայաստան ծառատունկ» ծրագրի՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղում կազմակերպած սիմվոլիկ ծառատունկին երեկ մասնակցում էր նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նա գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի օգնությամբ երկու ծառ տնկեց: Ի դեպ, նման միջոցառումների ժամանակ, մանավանդ` պաշտոնյաների համար, ծառ տնկելը շատ հեշտ է: Կամ փոսերը նախօրոք փորված են լինում, կամ էլ ավելի ցածրաստիճան մի …
կարդալ ավելինՏեսողական խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ կարող են իրենց գնած ապրանքի քաշն իմանալ: Մոսկվայի գիտնականները հատուկ կույր մարդկանց համար «խոսող կշեռք» են ստեղծել: Քաշը ստույգ եւ բարձրաձայն հնչեցնող կշեռքներն անբարեխիղճ վաճառողներին թույլ չեն տա իրենց խանութ մուտք գործած կույր հաճախորդներին խաբել: Նորույթը շուտով կհայտնվի խանութներում:
կարդալ ավելինԵրեկ գիշեր հրդեհ է բռնկվել Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենքի համալիրի մեջ մտնող 26 հարկանի հանրակացարանի 12-րդ հարկում: Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ի սահմաններում հաջողվել է հրդեհը հանգցնել: Զոհվել է 2 մարդ, կան վիրավորներ, շենքից էվակուացվել են ավելի քան 600 քաղաքացիներ: Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն: 5 բալանոց սանդղակում 3 աստիճանի բարդության հրդեհի փաստի առթիվ հարուցվել …
կարդալ ավելինՔրիստոսի ծննդից առաջ, 356 թվականին Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի տիրանա փառքի եւ մարդկության հիշողության մեջ հավերժացնի իր անունը։ Դա նրան, կարծես թե, հաջողվեց։ Քրիստոսի ծննդից հետո 1980 թվականին ամերիկացի Մարկ Չափմանը սպանեց հանրահայտ բիթլ Ջոն Լենոնին։ Հանցավոր իր այդ քայլը Չափմանը բացատրել էր Լենոնի փառքը խլելու, այսինքն՝ Լենոնից ավելի հանրահայտ դառնալու մոլուցքով։ Իմանալով սպանության …
կարդալ ավելինԴեռ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ողջ սեփականությունը պետական էր, իսկ ՕԲԽՍՍ-ն ուշի ուշով հետեւում էր, որպեսզի այդ սեփականությունը չթալանվի (ավելի ճիշտ` հետեւում էին, որ այդ սեփականությունը թալանվի միայն իրենց հետ կիսվելու պայմանով), հայերը պատրաստ էին սեփականացնել ամեն ինչ: Աստված, ինչպես միշտ, մեծահոգի էր, եւ անցած դարի վերջում ստեղծեց այնպիսի պայմաններ, որ հայերը վերջապես հասնեն իրենց «մուրազին» …
կարդալ ավելինՀայաստանում օձերն արդեն ակտիվացել են: Մոտ 2 ամիս առաջ օձը խայթել էր Աշտարակի մի բնակչի, որին տեղափոխել էին Երեւան, իսկ անտիգյուրզին կոչվող դեղամիջոցը հայթայթել էին միայն Արտակարգ իրավիճակների վարչությունից: Բանն այն է, որ անտիգյուրզինը «որբ դեղ» է, որ կենսական նշանակություն ունի, սակայն դրա նկատմամբ պահանջարկը քիչ է, ուստի ոչ մի ներմուծող 2000 դոլար չի տա, …
կարդալ ավելինԱպրիլի 18-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ Երեւանի կենտրոնի կառուցապատման եւ բնակիչների վտարման հիմքում ընկած օրենքներն ու կառավարության 2002թ. N 1151 որոշումը չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը: Իրավական այս ակտերի դեմ պայքարող բնակիչները թեեւ մտածում են, որ այս որոշումը կայացվեց եվրոպական կառույցների մոտ պարզերես դուրս գալու եւ ՄԻ նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանի համբավը բարձրացնելու համար, այնուամենայնիվ, ՍԴ …
կարդալ ավելին2005թ. Հայաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար Փախստականների եւ միգրացիայի վարչություն է դիմել 162 փախստական, որոնցից 140-ը եղել են Իրաքից: Եվս 24 հոգի (15-ն Իրաքից) դիմել են 2006 թվականին: Ինչպես տեղեկացնում է Փախստականների եւ միգրացիայի վարչության Ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, ի տարբերություն այլ երկրներից գաղթածների, որոնք մեծամասամբ ցանկություն են ունենում Հայաստանի քաղաքացիություն …
կարդալ ավելին31-ամյա Հայկ Կտրակյանը, ով մինչեւ հիմա որեւէ մեկի դուռը չի թակել իրեն օգնելու համար, հիմա իր երեխային փրկելու համար մի կողմ է դրել հպարտությունը: Ամեն օր, երեխայի մեծանալու հետ մի նոր բան նկատելով, հայրն ավելի է կապվում տղայի հետ ու ամեն անգամ նրան նայելիս հասկանում է, որ ամենածայրահեղ քայլին կգնա, միայն թե փոքրիկ Վահեն չմահանա: …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ Ս. Բադալյանին կեսարյան հատմամբ վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներ գինեկոլոգ Սոնա Խաչատրյանը եւ Ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ, ուռոլոգ Երվանդ Հարությունյանը: Վերջինս կեսարյան հատումից անմիջապես հետո, առանց Ս. Բադալյանի հարազատների համաձայնության, նախաձեռնել էր երիկամների վիրահատություն, որից հետո 25-ամյա Սյուզաննան մահացել էր: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում ՀՀ Քրօր-ի. 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել …
կարդալ ավելին