Ի՞նչ են սեփականաշնորհում հայերը

22/04/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դեռ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ողջ սեփականությունը պետական էր, իսկ ՕԲԽՍՍ-ն ուշի ուշով հետեւում էր, որպեսզի այդ սեփականությունը չթալանվի (ավելի ճիշտ` հետեւում էին, որ այդ սեփականությունը թալանվի միայն իրենց հետ կիսվելու պայմանով), հայերը պատրաստ էին սեփականացնել ամեն ինչ: Աստված, ինչպես միշտ, մեծահոգի էր, եւ անցած դարի վերջում ստեղծեց այնպիսի պայմաններ, որ հայերը վերջապես հասնեն իրենց «մուրազին» եւ այդ «ամեն ինչը» սեփականաշնորհեն:

Ու «ըտեղ տղեքը սկսեցին»: Սկզբից որոշեցին սեփականաշնորհել հողը (այն ժամանակ Վազգեն Մանուկյանը երեւի չգիտեր, որ Երեւանում հողի մեկ քառակուսի մետրն անցնելու է 1000$-ի սահմանագիծը): Բայց հայ գյուղացին այն ժամանակ տեղյակ չէր, որ սեփակաշնորհված հողը պետք է մշակվի սեփականաշնորհված տեխնիկայով: Իսկ սեփականաշնորհված տեխնիկան, իր հերթին, կարող է աշխատել միայն այն վառելիքով, որի ներկրման իրավունքը եւս սեփականաշնորհված էր (իհարկե, տարիների ընթացքում, «մեր դեմ խաղ չունեցողների» անձերի փոփոխության հետ միասին, փոփոխվել են նաեւ ներկրող սեփականատերերը): Ինչեւէ, պրոցեսն իշխանություններին դուր եկավ (բայց միայն իշխանություններին), եւ նրանք սկսեցին «կայֆով» սեփականաշնորհել մանր եւ միջին ձեռնարկությունները, բայց ոչ թե դրանք աշխատեցնելու, այլ թալանելու եւ վաճառելու պայմանով: Հետո անցան մեծ ձեռնարկություններին, շենք-շինություններին եւ այլն: Եվ քանի որ մեր սեփականատերերի մեծ մասն «ազարտնի» ժողովուրդ են (կազինոներից դուրս չեն գալիս հերիք չէ, հըլը էս վերջերս ծեծ էլ են ուտում), նրանք այնքան ներքաշվեցին սեփականաշնորհման գործընթացի մեջ, որ երբ պարզվեց, որ այլեւս հանրապետությունում սեփականացնելու բան չի մնացել, սկսեցին սեփականացնել մարդկանց: Սկզբից` հատ-հատ, հետո` կուսակցությունախառը: Ընդ որում, այս պրոցեսը Հայաստանում հասել է այնպիսի կատարելության, որ կապ չունի, թե սեփականաշնորհվող կուսակցությունն ինչ ուղղվածություն ունի` ա՞ջ է, թե՞ ձախ (Յուրի Մանուկյանի ականջը կանչի), իշխանամետ է, թե ընդդիմադիր (Գեղամյան-ականներն ինձ լավ կհասկանան), ավանդական (նաֆթալինած), թե առայժմ չբացված: Այս ամենն, իհարկե, իմ գործը չէ: Որովհետեւ, ինչպես ասում էր «3+2» ֆիլմի հայտնի հերոսը` «ԻպվՌՑպրՖ, ՐՈջՉՏՊՌՑպրՖ, ՑՏտՌՑպրՖ, ՎՏՐպ Ր