Մեր տեղեկություններով` մայիսի 17-ին կայանալիք ԳԱԱ-ի նախագահի ընտրության օրը առաջադրվող հավանական թեկնածուներն են Ռադիկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Աթոյանը, Յուրի Շուքուրյանը, Լենսեր Աղալովյանը, Էդուարդ Ղազարյանը: Ըստ վերջին թեկնածուի, ԳԱԱ-ն ղեկավարելն այսօր դարձել է դժվար ու պատասխանատու աշխատանք, քանի որ հնացած են սարքավորումները, ցածր է աշխատողների աշխատավարձը, ծերացել է ինստիտուտներում աշխատողների տարիքը, եւ առկա են այլ մեծ ու …
կարդալ ավելինՄայիսի 7-ին, ժամը 09:15-ի սահմաններում իրենց տան այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ, 1946-ին ծնված Թեմուր Վասիլի Մանգասարյանը: Պարզվել է, որ վերջինս այդ քայլին դիմել է այն պատճառով, որ մայիսի 3-ին իր տղան` 1974-ին ծնված Արարատ Մանգասարյանը նույնպես զոհվել էր «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող A-320 ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով: Որդին, պարզվում …
կարդալ ավելին2 օրում «Արմավիա» ավիաընկերությունը զրկվեց Էյրբաս A-320 մակնիշի 2 ինքնաթիռներից: Փոխարենն, այս տարվա ընթացքում ընկերությունը ձեռք կբերի 1 A-320 եւ 2 A-319 մակնիշի օդանավեր: Ինչպես տեղեկացանք «Արմավիայի» լրատվական ծառայությունից, բոլոր ինքնաթիռները 2004 կամ 2005թ. արտադրության են: A-319 օդանավերից մեկը Երեւան կբերվի մինչեւ մայիսի վերջ: Այս պահին ավիաընկերությունն աշխատում է ընդամենը 2 ինքնաթիռով` մեկ A-320 եւ …
կարդալ ավելինՏասնյոթ տարեկան տղայի սպանությունը Մոսկվայում եւ նույն օրերին Հայաստանի կինոմիության քարտուղարի վրա կատարված ավազակային հարձակումը պետք է ցնցեր Հայաստանի եւ արտասահմանի հայ հասարակությանը։ Չէ, ես չեմ պարտադրում, երբ ասում եմ` «պետք է»։ Նկատի ունեմ, որ առողջ հասարակությունը պետք է արձագանքեր մեր ռազմավարական դաշնակից երկրում տեղ գտած ծայրահեղականությանը։ Պետք է արձագանքեր այնպես, ինչպես կարձագանքեր, եթե դեպքերը …
կարդալ ավելինՈրքան էլ տարօրինակ հնչի, բայց Հայաստանում հաջողության հասնելու գրավականը ոչ թե աշխատասիրությունն է կամ խելքը (քաղաքական դաշտի համար գաղափարախոսություն ունենալը եւ կոռումպացված չլինելը), այլ «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելու» փաստը: Իսկ ավելի ստույգ` «ճիշտ մարդու» կողքին գտնվելը: Արդեն բոլորին էլ հասկանալի է, որ ոչ միայն քաղաքական դաշտը, այլ ողջ հայ հասարակությունն ապրում է 2007-2008թթ. համապետական …
կարդալ ավելինԱնկախ պաշտոնական վիճակագրությունից ակնհայտ է, որ Հայաստանում շինարարական ոլորտը զարգանում է: Թեպետ «զարգանալ» բառն այստեղ պետք է վերապահումով օգտագործել, որովհետեւ եթե այսօր մեծ ծավալների շինարարություն է իրականացվում, դա դեռ չի նշանակում, որ այդ ոլորտը զարգանում է եւ իր հերթին զարգացնում է երկրի ողջ տնտեսությունը: Կամ էլ այսօր իրականացվող մեծ ծավալի բնակարանաշինությունը բոլորովին չի մեղմում մեր …
կարդալ ավելինՄայիսի 3-ի առավոտյան իմացանք, որ գիշերը ժամը 3-ին մեր ինքնաթիռը Սեւ ծովն է ընկել, եւ զոհվել են բոլոր 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները: Իսկ թե ինչո՞ւ է ընկել, պարզ չէր: Բոլոր հարցերին պատասխան տվող սեւ արկղերն անհայտ կորել էին: Ինն օր հետո էլ մեր իմացածի վրա նոր բան չի ավելացել: Ռուս եւ հայ պաշտոնյաները …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Թե հացի փշուր գտնես՝ թքի քավթառ երեսիս» վերնագրով հոդվածին արձագանքել է Դոնի Ռոստովի Հայերի միության նախագահ Հարություն Սուրմալյանը: Հիշեցնենք, որ 80-անց Սոֆիկ տատիկն աղջկա եւ երկու թոռների հետ ապրում է Չարբախի շուկայի հետնամասում գտնվող տրամվայի եւ տրոլեյբուսի պարկի կիսաքանդ շինության մեջ: Պրն Սուրմալյանը Ռոստովի Հայերի միության ներկայացուցչին, ով այս …
կարդալ ավելինՎերջին օրերին հանրապետությունում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի աճ է արձանագրվել: Ընդ որում, կյանքին ինքնակամ հրաժեշտ տալ ցանկացողների մեծամասնությունն իրենց իսկ կողմից գրված երկտողերում ինքնասպանություն կատարելու դրդապատճառները բացատրել են սոցիալական ծանր պայմաններով, ինչպես նաեւ աշխատանք չունենալու պատճառներով: Սակայն ցավալի է, որ ծայրահեղ այդ քայլին դիմում են նաեւ ծեր, թոշակառու մարդիկ, ովքեր չեն կարողանում դիմակայել սոցիալական հուսահատությանը …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանը մայիսի 10-ին ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, որոնք օրերս մեկնելու են Լոնդոն՝ Հարավային Անգլիայի ափերին կառանված «Կիլիկիայի» նավարկության երրորդ փուլն իրականացնելու համար: Նավի կապիտան Կարեն Բալայանը, նավարկության տարեգիր, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, անձնակազմի մյուս անդամները վարչապետին ներկայացրել են նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները: «Կիլիկիան» Հարավային Անգլիայի ափերից ծով դուրս կգա մայիսի 28-ին՝ …
կարդալ ավելինՄայիսի 9-ին, ժամը 22-10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներսիսյան եւ Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ ծառին է բախվել արտասահմանյան մակնիշի մի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան 13 շենքի բնակիչ, 1963թ. ծնված Վասիլ Հրանտի Շահբազյանը, վարելով հավատարմագրով իրեն տրված «Mercedes …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` օրեր առաջ արտակարգ պատահար է գրանցվել ՀՀ ՊՆ Արմավիրի թիվ N զորամասում անցկացվող հերթական զորավարժության ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, գեներալներ: Ականանետի փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում պայթել է 120մմ տրամաչափի ականը: Պատահարի հետեւանքով տեղում մահացել է ՀՀ ՊՆ թիվ 5-րդ բանակային կորպուսի դասակի հրամանատար …
կարդալ ավելինՄայիսի 4-ի գիշերվա ժամը 22:30-ից՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետնամասում գտնվող «Կարգոյի» հրապարակում շարքերով կանգնած էին հանրապետության բոլոր դիահերձարանների 26 ավտոմեքենաները: Սպասում էին Սոչիից ժամանող դիակները տեղափոխող օդանավին: «Կարգոյում» էին նաեւ ոստիկանները, որոնք պետք է ուղեկցեին դիակները դիահերձարան ուղեկցող մեքենաներին: Ոստիկանները նույնպես տեղյակ չէին, թե երբ վայրէջք կկատարի օդանավը: Այնտեղ էին նաեւ ավիավթարի զոհ դարձած քաղաքացիների բարեկամները: …
կարդալ ավելինԲրյուսելի օդանավակայանում նախորդ գիշեր հրդեհի պատճառով այրված չորս օդանավերից երկուսը դարձյալ հայկական էին ու դարձյալ A-320 մակնիշի: Զավեշտալին այն է, որ դրանցից մեկը նորից պատկանել է «Արմավիա» ավիաընկերությանը, որը Եվրոպայում է գտնվել տեխզննման նպատակով: Մյուս A-320 ինքնաթիռը եղել է Վերսանդ Հակոբյանին պատկանող Հայկական Միջազգային Ավիաուղիներ ընկերությանը: Ի տարբերություն «Արմավիայի» օդանավի, Հայկական Միջազգային Ավիաուղիների օդանավը հրդեհից …
կարդալ ավելինՄայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում այսօր, ժամը 18.00-ին, Նորին Սրբության նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մայիսի 3-ին Երեւան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարից զոհվածների հոգիների համար։
կարդալ ավելինՄեկում ավիավթարի զոհ դարձած քաղաքացիների հարազատներն էին` թվով 120 մարդ, որ ավիավթարի օրը մեկնել էին Սոչի` գտնված աճյունների մեջ իրենց զոհված հարազատների դիակները ճանաչելու եւ դրանք Երեւան տեղափոխելու համար: Րոպեներ անց «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց երկրորդ` ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-87 օդանավը, որն արդեն Հայաստան տեղափոխեց ավիավթարի արդյունքում զոհված եւ ինքնությունը պարզված քաղաքացիների դիակները: Զոհերից …
կարդալ ավելին«Այժմ «Արմավիան» աշխատանքներ է իրականացնում՝ Սեւծովյան աղետի զոհերի իրավահաջորդների ապահովագրական վճարումների հետ կապված խնդիրների լուծման եւ ավիաընկերության աշխատակազմի վերականգնման ուղղությամբ»,- panorama.am-ին տված հարցազրույցում ասել է «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով, ինքն անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում «բոլորին բացատրվել է, որ կյանքը շարունակվում է»: «Մենք պարտավոր ենք աշխատել, որովհետեւ ժողովուրդը չի կարող նայել …
կարդալ ավելինՀակասական էր նաեւ հայկական եւ ռուսական կողմերի տրամադրվածությունը կործանման իրական պատճառը բացահայտելու, այսինքն՝ «սեւ արկղերը» գտնելու հետ կապված: Այս հանգամանքը մարդկանց, առավելեւս` մասնագետներին, ստիպում է մտածել, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, եւ որ հենց սկզբից ինչ-որ բան թաքցրել են: Այսինքն, կամ՝ դեպքի հանգամանքները ճիշտ չեն ներկայացրել հանրությանը, կամ էլ՝ կիսատ են ներկայացրել: …
կարդալ ավելինԱմբողջ աշխարհում շարունակում են հետեւել են մայիսի 3-ին Երեւան-Սոչի թռիչքն իրականացնող հայկական ինքնաթիռի աղետին: Պաշտոնական անձինք չեն շտապում որեւէ մեկին մեղադրել, սակայն տարբեր լրատվամիջոցներ տարբեր վարկածներ են առաջ քաշում, հաճախ էլ՝ հակասական լուրեր տարածում: Ի դեպ, երեկ առավել ակտիվ էին աշխատում հենց ռուսական լրատվամիջոցները (արտասահմանյան հայտնի ԶԼՄ-ները հիմնվում են միայն պաշտոնական տեղեկությունների վրա): Ռուսական «Կյանք» …
կարդալ ավելինA-320 ինքնաթիռի վթարի զոհ դարձած Ատոմ Կոստանյանի ջիպ «Պորշեն» Սոչիում բոլորն էին ճանաչում: Ասում են՝ երեւանյան խոշոր գործարարը, տուֆի արտադրության մոնոպոլիստը, կոնյակի գործարանների տերը եւ, ինչպես ասում են, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ ընկերը շատ է սիրել կուրորտային Սոչին եւ հաճախ է Երեւանից գնացել այնտեղ հանգստանալու: Եվ ամեն անգամ քաղաքում բոլորն իմացել են, որ եկել …
կարդալ ավելին