2 օրում «Արմավիա» ավիաընկերությունը զրկվեց Էյրբաս A-320 մակնիշի 2 ինքնաթիռներից: Փոխարենն, այս տարվա ընթացքում ընկերությունը ձեռք կբերի 1 A-320 եւ 2 A-319 մակնիշի օդանավեր: Ինչպես տեղեկացանք «Արմավիայի» լրատվական ծառայությունից, բոլոր ինքնաթիռները 2004 կամ 2005թ. արտադրության են: A-319 օդանավերից մեկը Երեւան կբերվի մինչեւ մայիսի վերջ: Այս պահին ավիաընկերությունն աշխատում է ընդամենը 2 ինքնաթիռով` մեկ A-320 եւ մեկ A-319 մակնիշի Էյրբասներով: Ինչ վերաբերում է ընկերության չվերթներին, ապա ըստ «Արմավիայի» լրատվական ծառայության տեղեկատվության, դրանք իրականացվում են կանոնավոր ձեւով: Այնուամենայնիվ, չվերթների ժամերի որոշակի փոփոխություններ լինում են: