Մայիսի 25-ին, ժամը 20:00-ի սահմաններում Գյումրու Բարեկամության այգու հարեւանությամբ մայթեզրին ինքնահրկիզում է իրականացրել 56-ամյա Ռուդիկ Սահակյանը: Վերջինս ինքնահրկիզվել է, ամենայն հավանականությամբ, բենզինի կիրառմամբ: Մերձակա տնակային թաղամասի բնակիչները նրան տեսել են բոցերի մեջ: Եվ, չնայած, ջրով ու ծածկոցներով հասցրել են հանգեցնել կրակը, սակայն Ռ. Սահակյանը հասցրել է 2-3 աստիճանի այրվածքներ ստանալ: Ինքնահրկիզման հետեւանքով այրվել է մարմնի …
կարդալ ավելինՄինչ ավիավթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող A-320 ինքնաթիռի սեւ արկղերը դուրս կբերվեին Սեւ ծովի ընդերքից, եւ մինչ այդ արկղերի ինֆորմացիան կվերծանվեր, ռուսական լրատվամիջոցներն իրար ետեւից ավիավթարի պատճառների տարբեր վարկածներ են տարածում իրենց լրատվամիջոցներով: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ավելի շատ ռուսական քարոզչության ազդեցության տակ է: Երեկ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթը նոր վարկածներ էր առաջ քաշել, որոնք եւս …
կարդալ ավելինԱդրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը երեկ Բաքվում հայտարարել է, որ գալիք աշնանը երկրում սպասվում է թռչնագրիպի տարածման նոր ալիք: «Ներկայումս հանրապետությունում հիվանդության տարածում չի դիտվում»,- ասել է Աբասովը: «Մենք շարունակում ենք ձեռնարկել կանխարգելման միջոցառումներ, քանի որ աշնանը՝ թռչունների չուի ժամանակաշրջանում, կարող է բարձրանալ թռչնի գրիպի տարածման նոր ալիք»,- ասել է նա: Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից էլ …
կարդալ ավելինԱյս շաբաթ մասնագետներին վերջապես հաջողվեց Սեւ ծովի տիղմապատ ընդերքից հանել «Արմավիա» ավիաընկերության Ա-320 օդանավի սեւ արկղերը։ «Ինքնագրերը լուրջ վնասված են»,- ասացին ռուս մասնագետները՝ արկղերը հանելուց անմիջապես հետո, ինչը շատերին առիթ տվեց ենթադրելու, որ՝ «սա եւս մեկ միջոց է իրականությունը «ջրի երես դուրս չհանելու համար»։ Սեւ արկղերի վերծանումը շատ հարցերի պատասխան կտա, սակայն քանի դեռ դրանք …
կարդալ ավելինՏիգրան-Մեծի 4 հասցեում, «Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ եւ գրեթե հրապարակում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության եւ «Հանարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ շենքի տանիքում կառուցապատման աշխատանքներ են ընթանում՝ վեցերորդ հարկ են կառուցում: Այս երեւույթը մեր ժամանակների Երեւանի համար խիստ բնութագրական է: Մայրաքաղաքում քիչ չեն այն շենքերը, որոնց վրա հարկեր են ավելացրել: Իհարկե, այս դեպքում խախտվում է շենքի եւ՛ ճարտարապետական …
կարդալ ավելինԶրուցելիս համոզվում ես, որ ինքն էլ է այդ կարծիքին, ու անիծում է ծնողներին՝ իր անվան սխալ ընտրության համար: Նրա սարսափելի անմարդկային կենսակերպը տեսնելով՝ հասկանում ես, թե ինչու է այդքան չարացած ամեն ինչի վրա… Մարդիկ հեգնանքով ու ծաղրով «Թագուհի» են բղավում ու ծիծաղում նրա վրա՝ «Քեզնից ի՞նչ թագուհի» ասելով: Անունը փոխելու համար ուշ է: Չարբախի շուկայի …
կարդալ ավելինԱդրբեջանցիները, եթե կես հաղթանակ ունենային, կվերագրեին իրենց մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւին, ում մեծադիր դիմանկարները, արձաններն ու կիսանդրիները զարդարում են պատերազմից անասելի մեծ կորուստներով դուրս եկած այդ երկրի քաղաքներն ու գյուղերը։ Ադրբեջանցիները, եթե կես սփյուռք ունենային, վաղուց արդեն հետ բերած կլինեին իրենց կորցրած յոթ շրջանն ու… Ղարաբաղն էլ հետը։ Համենայն դեպս, իրենք այդպես են կարծում։ Իսկ …
կարդալ ավելինՄայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին մինչ այժմ հատկացվել է միայն ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված 129 մլն դրամը (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1 մլն 500 հազար դրամ)` զոհվածների հուղարկավորությունը, տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը կազմակերպելու նպատակով: Եվս 15 մլն 255 հազար դրամ կառավարությունը հատկացրել էր Երեւանի քաղաքապետարանին՝ հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ …
կարդալ ավելինԵՊՀ նոր ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն հասցրել է նոր նշանակումներ կատարել համալսարանում: Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ շրջանավարտների միության նախկին նախագահ Արսեն Քարամյանը: Նա ծնվել է 1974թ., ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, այժմ սովորում է տնտեսագիտության ֆակուլտետում: «Դեռ գիտական կոչում չունեմ»,- մեր թղթակցի հետ զրույցում նշել է Ա. Քարամյանը: …
կարդալ ավելինՀայաստանի անկախ Հանրապետությունը շուտով կդառնա տասնհինգ տարեկան։ Մի քիչ պակաս քան երկու տարի անց կնշենք ղարաբաղյան շարժման քսանամյակը։ Հոբելյանական հանդիսություններն ու տոնակատարությունները կհամընկնեն նախագահական ընտրությունների հետ։ Ղարաբաղյան շարժման ջահակիրներից մեկն իր պաշտոնը կհանձնի մյուս ռահվիրային։ Հանձնման-ընդունման արարողությունը կլինի առանց անհարկի ձգձգումների եւ ձեւականության։ Այդ օրերին հրապարակում կհայտնվի «Հաղթանակներ առանց գերագույն գլխավոր հրամանատարի գիտության»* ծավալուն աշխատությունը, …
կարդալ ավելինԱռավել եւս, որ ստի մթնոլորտն, արդեն մի քանի տարի է, գերիշխող է մեր հանրապետությունում: Ասեմ ավելին` ջունգլիների օրենքներին համահունչ, Հայաստանում գերիշխող են նաեւ անասնական հարաբերությունները: Երբ հաստավիզ սափրագլուխը կարող է ուզածդ պահին «ընտրյալների ֆասով» ծեծել յուրաքանչյուր «ոչ ընտրյալի», երբ ով որտեղ ուզում է ախոռ-դղյակ է կառուցում, երբ ում քեֆը տալիս է, կարող է մարդկանց վտարել …
կարդալ ավելինԻրականում նրան են պատկանում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան եւ Ֆրանսիական համալսարանը: Այս երկու բուհերն էլ ստեղծվել են 2000 թվականից հետո եւ իրենց կրթական որակով նորաստեղծ բուհերի շարքում արդեն բավական լավ համբավ ունեն: Բայց այդ բուհերի կրթական որակի մասին չէ, որ այս անգամ ուզում ենք խոսել, այլ այն շենքերի, որտեղ հիմա կազմակերպվում է այդ կրթական գործունեությունը: …
կարդալ ավելին«Դիմումատերերս «Տաքսի» ՓԲԸ մասնավորեցման ժամանակ ներդրել ենք եւ դարձել ենք բաժնետերեր: Միաժամանակ աշխատել ենք մեզ ամրակցված տաքսի ավտոմեքենաներով, մուծել ենք պահանջված բոլոր հարկ ու տուրքերը, բայց չենք ստացել այն շահույթը, որը ՓԲԸ-ն ստացել է մեր աշխատած ժամանակաընթացքում: Այդուհանդերձ, սպասել ենք համբերությամբ, քանի որ խոստանում էին, որ մեզ ամրակցված տաքսիները, որոնք վաղուց իրենց մաշվածության պատճառով պետք …
կարդալ ավելինԹեեւ աշխարհում թռչնագրիպի տարածման վտանգը դեռեւս շարունակում է մարդկանց վախի մթնոլորտում պահել եւ տարբեր երկրներում այդ հարուցիչն իշխանությունների մշտական հսկողության տակ է, այդուհանդերձ, Հայաստանում թե՛ բնակչության, թե՛ համապատասխան գերատեսչությունների անհանգստությունը զգալի նվազել է: Օրեր առաջ Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում թռչնագրիպի պատճառով մարդ է մահացել, ավելին` 47 վայրի թռչուն սատկել է H5N1 վարակից: Ինդոնեզիայում …
կարդալ ավելինՆրանք շատ դժգոհեցին, որ հոսանքազրկումներն իրենց համայնքում, արդեն մի քանի տարի է, խրոնիկ բնույթ են կրում: Էլեկտրացանցի՝ Դավիթաշենը սպասարկող Մաշտոցի տարածքային բաժնի ներկայացուցիչ Գագիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հոսանքագծի վրա ագռավ է ընկել, լարերը խառնվել են իրար, ու վթար է առաջացել: Երբ մենք փորձեցինք տեղեկանալ, թե նախորդ օրերի հոսանքազրկումները նո՞ւյնպես ագռավի պատճառով են եղել, պարոն Աղաջանյանը …
կարդալ ավելինՄինչ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը դպրոցների տնօրեններին եւ դպրոցականներին հորդորում էր Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի տոնակատարությունը պարահանդեսի չվերածել, եւ մինչ ԿԳ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանը ամպագոռգոռ հայտարարություններ չի ցանկանում անել կրթական համակարգի կոռուպցիան վերացնելու վերաբերյալ՝ դպրոցականների ծնողները կրկին հայտնվել են անելանելի վիճակում: Օրեցօր մոտեցող վերջին զանգի եւ ավարտական երեկոյի միջոցառումների ծախսերը դպրոցականների ընտանիքներում …
կարդալ ավելինԵրեւանում ամեն օր քանդվում են պատմական նշանակություն ունեցող շինություններ՝ իրենց տեղը զիջելով էլիտար բարձրահարկ շենքերին, որոնք իրենց ճարտարապետական լակոնիկ լուծումներով հաստատ զիջում են նախորդներին։ Տեսնո՞ւմ են արդյոք պետական այրերը ճարտարապետական այդ մեծ տարբերությունը: Մտածո՞ւմ են արդյոք, որ 1800-ականների առանձնատներն` իրենց ուրույն բակերով, մեծ, աղյուսաշեն նկուղ-մառաններով, գետնին հավասարեցնելու արդյունքում՝ Երեւան քաղաքը կորցնում է Հին Էրիվանի շունչը։ …
կարդալ ավելինՌասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա …
կարդալ ավելինՆախնական հաշվարկներով, նոր ուս. տարում 1-ին դասարանցիների թիվը կավելանա մոտ 30%-ով, քանի որ դպրոց կհաճախեն 2 խմբի 1-ին դասարանցիներ` կրտսեր (ում 6 տարին լրանում է մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը) եւ ավագ (ում 6,5 տարին է լրանում մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը)։ Միեւնույն ժամանակաշրջանում դպրոցում կսովորեն եւ այն կավարտեն նաեւ 3 տիպի` 10-ամյա, 11-ամյա եւ 12-ամյա կրթությամբ …
կարդալ ավելինԱսում են՝ հայոց ցեղասպանության միջազգային հնչեղությունը եւ «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանի մասնակցությունը լուրջ խթան են զբոսաշրջիկներին մեր երկիր բերելու համար: Ու հենց այս «իրադարձությունները» հաշվի առնելով` տուրիստական կազմակերպություններն այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք են ակնկալում: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, հարկ է նշել, որ մասնագետների գնահատմամբ՝ համաշխարհային տուրիստական շուկայում Հայաստանը քարտեզից դուրս է գտնվում, քանի որ զբոսաշրջիկների …
կարդալ ավելին