հասարակություն

50 միլիոն դոլար՝ հայերի սպանության համա՞ր

21.06.2006

«Ես ցանկանում էի Մոսկվայի մետրոյով միայնակ ուղեւորվել, ինչպես անում եմ աշխարհի բոլոր երկրներում։ Դեռ չեմ հասցրել, գուցե անեմ այսօր երեկոյան։ Սակայն իմ բոլոր գործընկերները խորհուրդ են տվել չդիմել այդ քայլին։ «Վտանգավոր է»՝ ասում են»,- այսպես է արտահայտվել ռասիզմի, ռասայական խտրականության եւ քսենոֆոբիայի թեմաներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող սենեգալցի Դուդու Դյենը, ով Մոսկվա է ժամանել, որպեսզի սեփական …

կարդալ ավելին

Ազատ անկում

21.06.2006

Վերջին ամիսների ու, հատկապես, վերջին շաբաթների իրադարձությունները, դոլարի ու դրամի հարաբերակցությունը, շուրջ 30 տոկոսով իրենց պահուստների ավելացումը, սղաճն ու գարնանային նստաշրջանի վերջին նիստերում փոխանակած «հաճոյախոսությունները» կրկին ու կրկին հիշեցնում են, թե ուր ենք գլորվում. ավելի ճիշտ` սա արդեն գլորվել չէ, այլ ազատ անկում: Դրամ-դոլար Կարելի է նախանձել, թե ինչպիսի անմեղ ժպիտով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը …

կարդալ ավելին

Խուդաբաշյանը փողով խոսացո՞ղ է

18.06.2006

Բացի այն, որ այս տեղեկությունը զարմացրել է կառավարության անդամներին, դեռ ավելին՝ ծանր ապրումների մեջ են գտնվում Վարդենիսի հոգեբուժարանում ապրող 353 հիվանդների հարազատները: Որքանո՞վ էր հիմնավորված այս հայտարարությունը, եւ արդյոք ԱԺ ամբիոնից հնչեցրած այդ մեղադրանքն ապացուցող փաստեր կա՞ն: Իսկությունը ճշտելու համար դիմեցինք հայտարարության հասցեատիրոջը՝ Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Է. Խուդաբաշյանն այս հայտարարությունն արել …

կարդալ ավելին

Մենք գերեզմաններ քանդող չենք

18.06.2006

Երեկ տեղի ունեցավ գերմանացի ռազմագերիների գերեզմանների հուշաքարերի տեղադրում։ 2-րդ աշխարհամարտի ավարտից 60 տարի անց դեռեւս հայտնաբերվում են անհայտ գերիներ։ 2005-ին «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզի Երասխավան գյուղում հայտնաբերվել է լքված մի գերեզմանոց։ ՀՀ Անվտանգության վարչության համապատասխան գործողությունների շնորհիվ պարզվել է, որ այն 1945-1947թթ. մահացած 12 գերմանացի ռամագերիների գերեզմանոց է։ «Զինվորի մայր» բարեգործական կոմիտեի …

կարդալ ավելին

Հաստ պատերի հետեւում

18.06.2006

Մանախը «ԱԺ-ում, Կառավարությունում եւ ամենուր բոլորը խոսում են օրենքի գերակայությունից,-ասում է Գորիսի քրեակատարողական հիմնարկի կալանավոր, սպանության համար 14 տարի ազատազրկման ենթարկված 28-ամյա Արթուր Այվազյանը: -Ես անօրինական բան չեմ արել, ես ընդամենը օրենքի գերակայությունն եմ պաշտպանել եւ ահա հայտնվեցի այս վիճակում»: Բանտում եղած ժամանակ նա լավ ուսումնասիրել է Հայաստանի Քրեական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը ու եկել է …

կարդալ ավելին

«Ինֆորմացիոն արտահոսքն արվել է միտումնավոր եւ տգետ ձեւակերպմամբ»

18.06.2006

Սեւ ծովում աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի սեւ արկղերի վերծանման աշխատանքներին որպես հայերենի գիտակ մասնակցած ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր առաքելության ավարտից հետո որքան էլ ջանացել է լրագրողներին ոչինչ չասել, նկատել է սակայն, որ վթարի պատճառը «մարդկային գործոնն» էր: Դրանից մեկ-երկու օր անց «Մոսկովսկի կոմսոմոլեցը» («ՄԿ»)` ներկայացնելով սեւ արկղերի ինքնագրիչների վերծանման աշխատանքներին մասնակցած մի անանուն …

կարդալ ավելին

Մնացել են զարմացած

16.06.2006

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը սենսացիոն հայտարարություն արեց: Պատգամավորին են դիմել Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը զբաղվում է մահացած հիվանդների օրգանների վաճառքով: «Հարազատներին ասել են, թե` հիվանդը մահացել է, թաղել ենք: Երբ արտաշիրմում են կատարել, պարզվել է, որ այնտեղ միայն շորեր են թաղված, իսկ …

կարդալ ավելին

Ինչպիսի «բարերար» են հայերը

16.06.2006

Հայաստանում շոգ ամառ է: Առայժմ ազգը միահամուռ հետեւում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին (սա այն քիչ դեպքերից է, երբ մեր ազգն ինչ-որ հարցում միահամուռ է): Սակայն բնությունն այնպես է ստեղծված, որ ամառվանից հետո գալու է աշունը: Եվ հենց այդ ժամանակ մեր միահամուռ ազգը կբաժանվի տարբեր կուսակցությունների եւ թեկնածուների պոտենցիալ ընտրազանգվածի: Ընտրազանգվածի սպասելիքներն էլ են տարբեր: …

կարդալ ավելին

Սեւ առնետ մութ սենյակում

16.06.2006

Օրերս ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե ՕԵԿ-ից թռած պատգամավորները լավ չեն ապրելու, «որովհետեւ իրենց տղաների ընկերները պետք է ասեն՝ քո պապան քցող է»։ Եթե անգամ հարգարժան Արամ Մանուկյանը ճիշտ ենթադրություն է անում, շատ դժվար է պատկերացնել նախկին ՕԵԿ-ական օլիգարխիկների զավակներին մինչեւ ականջների ծայրը կարմրելուց կամ էլ ամոթից գետինը մտնելուց, որովհետեւ ընտանիքը սուրբ հաստատություն …

կարդալ ավելին

Քառասուն օր անց

16.06.2006

Ինչպես մեզ տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը՝ «ժամանելով Թբիլիսի՝ վերջիններս Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, հյուպատոս Արթուր Սարգսյանի, դեսպանատան խորհրդականների հետ մասնակցեցին Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում անցկացվող հոգեհանգստյան արարողությանը։ Հանուն թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ հոգեւոր դասի, Հայր Սուրբը ցավակցեց եւ օրհնության իր խոսքը բերեց զոհվածների հարազատներին: Նա …

կարդալ ավելին

«Երեւանը չի դիմանում 21-րդ դարի քաղաքաշինության պահանջներին, պատռվում է»

16.06.2006

– Պարոն Սարգսյան, Դուք Երեւան քաղաքի զարգացման նախագիծ ունեք եւ դա ներկայացրել եք կառավարության քննարկմանը: Ինչո՞ւ եք դուք մշակել այդ նախագիծը, առաջարկ կամ պատվե՞ր է եղել: – Ես այդ բնագավառի մասնագետներից եմ, շատ լավ ուսումնասիրել եմ ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական փորձը: Բացի դրանից, 5 տարվա քաղաքապետարանի իմ աշխատանքից հետո եկել եմ այն համոզման, որ …

կարդալ ավելին

«Թող ինձ Լենինի գլխով, կարմիր գույնի 10 ռուբլիանոց տան»

16.06.2006

Ասում է, որ այդ կնճիռների մեջ իր կյանքի պատմությունն է դաջված, որն իր համար այլեւս արժեք չունի: Նադյա տատը կարծում է, որ հաճախ երկար ապրելը մարդու համար տառապանք է: Իներցիայով է ապրում, սպասում է, թե երբ պիտի մահն իր հանդեպ բարեգութ լինի ու իրեն տանի: «Էս ի՞նչ արեցին մեր գլխին: Էս ի՞նչ դժբախտություն եկավ մեր …

կարդալ ավելին

Հայաստանն առավել խոցելի է ուլտրամանուշակագույն ճառագայթման համար

16.06.2006

Հունիսի 22-ին կգրանցվի ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) ինտենսիվության առավելագույն ցերեկային դոզան, երբ արեւը կգտնվի իր ամենաբարձր դիրքում։ Արդեն իսկ օդերեւութաբանները տեղեկացնում եւ զգուշացնում են, որ Հայաստանում ՈՒՄՃ-ի ինդեքսը կրում է 13 արժեքը, որը համարվում է շատ բարձր նիշ։ Իսկ դա նշանակում է, որ ցերեկային ժամերին` առավելապես ժամը 11-15-ն ընկած ժամանակահատվածում (ցերեկային դոզայի մոտ 90%-ը գալիս է …

կարդալ ավելին

«Ա՜խ Վազգեն, Վազգեն…»

16.06.2006

Տեղերով փոխվելու առաջարկը նաեւ հղում է իշխանություններին, մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր Ղարաբաղյան պատերազմի մասնակից են եղել: «Ես ուզում եմ հիշեցնել, որ պատերազմը շարունակվում է, մենք պատերազմական վիճակից դուրս չենք եկել, ու ես մեր Հայրենիքին շատ եմ պետք գալու, որովհետեւ պոտենցիալ կադր եմ»,- վստահեցնում է նա՝ ավելացնելով, որ պետությունն իր գիտելիքներն ու ներուժն օգտագործել ու իրեն …

կարդալ ավելին

Համաներում են

13.06.2006

Հայաստանում անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է հայտարարվելու: Երեկ կայացել է համաներման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ: Որոշում է կայացվել համաներում կիրառել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը:

կարդալ ավելին

Ապաքինվում է

13.06.2006

Երեկ մաեստրո Օհան Դուրյանի մտերիմ, բժիշկ Վահան Վարդապետյանից տեղեկացանք, որ Օ. Դուրյանի առողջական վիճակը բարելավվում է: Վ. Վարդապետյանն, ով մշտապես հետեւում է «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մաեստրոյի վիճակին, մեզ հայտնեց, որ երեկվա դրությամբ նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվել եւ մաեստրոյի առողջանալու հավանականությունն աստիճանաբար մեծանում է: Վերջինս նշեց, որ սուր ինսուլտային վիճակում հիվանդանոց տեղափոխված հայտնի …

կարդալ ավելին

Սպանություն օրը ցերեկով

13.06.2006

Մեր տեղեկություններով՝ հունիսի 11-ին, երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Շենգավիթ համայնքում՝ մետրոյի՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանի մոտակայքում սպանություն է տեղի ունեցել: Ըստ որոշ լուրերի, սպանությունը կատարել են «ոմն Աշոտի» մարդիկ: Դեպքի կապակցությամբ երեկ փորձեցինք տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանությունում հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն մանրամասների համար խորհուրդ տվեցին դիմել Շենգավիթ համայնքի դատախազություն: Այստեղ, սակայն, որքան էլ զարմանալի …

կարդալ ավելին

Մոսկվայում էլի հայ են սպանել

13.06.2006

Շաբաթ օրը երեկոյան անհայտ անձինք Մոսկվայի Հյուսիս-արեւելյան օկրուգում կրակ են բացել Հայաստանի երկու քաղաքացիների վրա: Նրանցից մեկը տեղում զոհվել է, մյուսը՝ վիրավորվել: Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Նոգինսկի մսամթերքի մշակման կոմբինատի 52-ամյա վարորդը: «Ձերբակալվածը կասկածվում է նրանում, որ ձերբակալումից որոշ ժամանակ առաջ խլացուցիչով ատրճանակից կրակել է Հայաստանի 44-ամյա մի քաղաքացու վրա, …

կարդալ ավելին

Դիսպետչերը հարբա՞ծ էր

13.06.2006

40 օր է անցել այն օրից, երբ «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 օդանավը Ադլերի օդանավակայան չհասնելով` կործանվեց Սեւ ծովի ընդերքում։ Այսօր կործանված Ա-320-ի զոհերի բարեկամները կմեկնեն Սոչի՝ դեպքի վայրում հիշատակի արարողություն անցկացնելու համար։ Բարեկամների մեծ մասը նավով դուրս կգա ծով եւ ծաղիկներ կնետի Ա-320-ի ընկած վայրում։ «Արմավիա» ընկերության լրատվական բաժնում երեկ դեռ տեղյակ չէին, թե քանի …

կարդալ ավելին

«ՈՒռենի» կոոպերատիվին «քցել» են

13.06.2006

1990-ական թվականների սկզբին թափ առած կոոպերատիվ բնակարանային շինարարության դաժան հետեւանքները բոլորիս են ծանոթ: Երբ այդ շարժումը նոր էր սկսվել, անկախ Հայաստանում դեռ գործածական էր ռուսական ռուբլին: Իսկ 1993թ. վերջին, երբ մենք ունեցանք մեր ազգային տարադրամը, ռուսական ռուբլով պահ տված գումարները մեծ թափով արժեզրկվեցին ու ի վերջո կորան: Պարզ է, որ բնակշին կոոպերատիվի անդամներն իրենց ապագա …

կարդալ ավելին