1. Արդեն 15 տարի է` Երեւանն անկախ պետության մայրաքաղաք է, սակայն մի քանի կարեւոր չափանիշներով մենք դա չենք տեսնում ու չենք հասկանում: Մայրաքաղաքը պետական կարգի, իշխանության եւ գնահատման համակարգի խորհրդանիշն է: Մայրաքաղաքը երկրի կոլեկտիվ կամքի եւ խելքի արտահայտությունն է: Մայրաքաղաքը կենդանի գիրք է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են տվյալ քաղաք, երկիր: Մայրաքաղաքը մի ցուցափեղկ …
կարդալ ավելինՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ձերբակալվել են երեք երիտասարդներ, ովքեր կասկածվում են Հայաստանի մի քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ: Կրասնոյարսկի երկրամասի դատախազի ավագ օգնական Ելենա Պիմոնենկոն հայտնել է, որ ձերբակալության ժամանակ կասկածյալներից մեկն ինքն իրեն անվանել է «Կրասնոյարսկի սափրագլուխների գաղափարական առաջնորդ» եւ հարձակումը պատճառաբանել է ազգայնամոլական դրդապատճառներով: Կրասնոյարսկի Սովետսկի շրջանի դաշնային դատարանը նրան մեղադրանք է ներկայացրել «ատելության կամ …
կարդալ ավելինՀուլիսի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կունենա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի օրերին իշխանությունները որպես նախագծի առավելություն, հիմնականում թմբկահարում էին հենց այս հանգամանքը: Ընդ որում, հասարակությանը շփոթության մեջ գցելու համար ներկայացվում էր, որ իրենք ՍԴ կարող են դիմել ցանկացած գործով, ՀՀ մյուս` երեք ատյաններն անցնելուց հետ: Եվ ենթադրվում էր, որ որպես ամենաբարձր ատյան, …
կարդալ ավելինՊաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ որոշման ընդունումը պայմանավորված է կառուցապատող համարվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ ֆիզիկական անձանց հարկման հետ կապված հարցերը կատարելագործելու, այդ անձանց համար «չհարկվող շեմ» սահմանելու, ինչպես նաեւ` շենք-շինությունների հարկվող շրջանառությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին։ Վերջինս, առաջին հերթին, ընդգծեց, որ փոփոխություններն առնչվում են շինարարությանը, …
կարդալ ավելինԵրեւան քաղաքի տրանսպորտային հիմնահարցերը համակարգող փոխքաղաքապետ Սլավա Ավանիսյանը երեկ լրագրողներին մի լավ զվարճացրեց: Ինչպես ամեն երկուշաբթի, երեկ էլ քաղաքապետարանում հերթական քննարկում-ասուլիսն էր: Այս անգամ այն նվիրված էր տրանսպորտի ներկա վիճակին եւ զարգացման ուղիներին: Թեման ներկայացնում էր Ս. Ավանիսյանը: Լրագրողները չգիտեին` ինչի մասին հարցնեին, որովհետեւ փոխքաղաքապետն այնքան էլ լավ չէր պատկերացնում թեման՝ տրանսպորտի ոլորտի խնդիրները: Երեւանի …
կարդալ ավելինԻ պաշտպանություն «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` երեկ հայտարարությամբ է հանդես եկել վրացական «Հարավային Կովկասի խաղաղ զարգացում» միությունը: «Ազնիվ եւ վճռական լրագրողները մեծաթիվ են, որոնք, վտանգելով իրենց կյանքը, անտեսելով հետապնդումներն ու սպառնալիքները, ձգտում են մեզ հասցնել ճշմարտությունն, ինչպիսին էլ դա լինի։ Նման լրագրողների թվին է պատկանում Արման Բաբաջանյանը։ Այն, ինչ տեղի ունեցավ Արմանի հետ՝ …
կարդալ ավելինԱրաբկիր համայնքի «Մանկական այգում», կամ, ժողովրդական լեզվով ասած` Մալականի այգում, մարդկային կործանարար ձեռքը դեռ չի հասցրել մեծ ավերածություններ գործել: Զարմանալի է, բայց մեր սրճարանասեր օլիգարխներն ու պաշտոնյաները մինչեւ հիմա այգին ամբողջությամբ չեն քաչալացրել ու տեղում օբյեկտներ կառուցել: Գուցե պատճառն այն է, որ քաղաքի կենտրոնում չէ: Բայց վերջին մեկ-երկու տարիներին, երբ Երեւանի կենտրոնում այլեւս ոչ մի …
կարդալ ավելինԷրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում ՀՀ Քրօր. 130 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2005թ. օգոստոսի 16-ին հարուցվել էր քրեական գործ` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով Էրեբունի բժշկական կենտրոնի Ուռոլոգիայի բաժանմունք ընդունված 34-35 շաբաթական հղիություն ունեցող Ս. Բադալյանին աջ երիկամի հեռացման եւ …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում որոշում է կայացրել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշվի առնչությամբ, որը բացվել էր մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված անձանց ընտանիքներին օգնություն ցույց տալու նպատակով։ Կուտակված 88 մլն 472 հազար դրամից վճարումներ են իրականացվելու ավիավթարի արդյունքում զոհված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց 85 ընտանիքներին եւ Վրաստանի երկու քաղաքացիների ընտանիքներին (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` …
կարդալ ավելին«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունն, իհարկե, ողբերգություն չէր, բայց ցավալի էր։ Ցավալի էր երկու տեսանկյունից։ Առաջինը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում այլակարծությունը, եւ հարմար առիթ գտնելու դեպքում կարող են ձերբակալել բոլոր անցանկալի խմբագիրներին ու լրագրողներին, երկրորդը՝ մեր խմբագիրները, լրագրողներն ու քաղաքական գործիչները դեռ չեն հասկանում, որ ընդդիմադիր եւ այլակարծ լինելու համար …
կարդալ ավելինՀայերը միշտ հպարտանում են իրենց հազարամյա պատմությամբ, սակայն, ի տարբերություն այլ ազգերի, մենք հաճախ գերադասում ենք անդրադառնալ այդ պատմության մշակութային էջերին, քան, ասենք, հերոսական: Սա եւս ունի իր բացատրությունը` հերոսական էջերով առանձնապես պարծենալու բան չունենք: Որո՞նք են այս իրողության պատճառները: Շատերն այսօր փորձում են արդարացնել մեր պետության այսօրվա իրավիճակը` պետականության պատմական «շկոլա» չունենալով: Բոլորին է …
կարդալ ավելինԸստ Կենդանաբանության ինստիտուտի միջատաբան Մ. Մարջանյանի` Հայաստանում կարիճների 3 թունավոր տեսակները` դեղինը, խայտաբղետը եւ հաստապոչ սեւը, միշտ էլ եղել են, սակայն դրանք սկսել են ակտիվանալ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով։ Փաստորեն, գիշատիչները` դուրս գալով իրենց բներից, գտնվում են որոնումների մեջ։ Ըստ մասնագետի` կարիճի խայթոցի դեպքում պետք է տնային պայմաններում մարմնի համապատասխան հատվածը ծածկել յոդով եւ …
կարդալ ավելինԳյուղատնտեսության նախարարության ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում այսօր քննարկվող բոլոր թեմաներն ուղղակի եւ անուղղակի կերպով վերաբերում են միայն երաշտին: Եթե դրսից զանգ է գալիս, ապա տեղեկացնում են, թե երաշտը մինչեւ հիմա ինչ վնասներ է տվել, կամ՝ որոշ տարածաշրջաններում երբեմն դիտված տեղումները որքան են հորդառատ եղել, քամին կարկուտ է՞լ է բերել, թե՞ միայն բաղձալի անձրեւն է եկել, տեղացած …
կարդալ ավելինԵրեկ ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Դեղին ժապավեն» համաշխարհային ակցիայի մոմավառության արշավը: Կազմակերպիչները կրկին ահազանգում էին` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման կապակցությամբ ԱՄՆ Սենատում հունիսի 28-ին (երեւանյան ժամանակով` ժամը 22:00-ին) տեղի ունենալիք լսումների առիթով: Այդ լսումներն ազատ են քաղաքացիների համար, սակայն, ի նշան բողոքի, ամերիկահայերը դեղին ժապավեններով կապելու էին իրենց բերանները: Վերոնշյալ ակցիան ուղղված է …
կարդալ ավելին«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի կործանմանը հաջորդող 1 ամսից ավելի ժամանակը դեռեւս չի թեթեւացրել զոհվածների հարազատների ցավը, քանի որ նրանք առայժմ միայն լղոզված եւ հակասական տեղեկություններ են ստանում: Կորստից նյարդային եւ դյուրագրգիռ դարձած զոհվածների հարազատներն այլեւս իրենք իրենց չեն մխիթարում, թե կիմանան ճշմարտությունը, որովհետեւ կարծում են, որ այս միջադեպի իրական պատճառի գաղտնիությունը հովանավորվում է իշխանական կառույցների …
կարդալ ավելինՆկարում պատկերված երիտասարդն ընդամենը 31 տարեկան է: 4-րդ գիշերն է անցկացնում Մանկական այգու հատակին ընկած: Նրա մասին կարելի է ոչինչ չասել, պարզապես նրա անօգնական վիճակին նայել ու հասկանալ, թե մեր հասարակության դաժանությունն ուր է հասել: Անշարժ է, գրեթե չի կարողանում խոսել: Տարօրինակն այն է, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ այս անօգնական երիտասարդը փողոցում, թփերի …
կարդալ ավելինԱյս հաստատություններ այցելողների շրջանակը բավականին լայն է` երիտասարդներ, ուսանողներ, թոշակառուներ: Այցելուների հիմնական հատվածը կազմում են 25-55 տարեկան տղամարդիկ: Այս հաստատությունների մշտական այցելուները բարձր խաղադրույքներ կատարողներն են: Նրանք գերադասում են հաճախել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող գրասենյակներ: Մայրաքաղաքի ծայրամասերում այցելուների տարիքը նվազում է, եւ նրանց թվում կարելի է հանդիպել նաեւ անչափահաս երեխաների: Մինչդեռ օրենքով նրանց արգելված է …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում տեղի ունեցած հրազենային «ռազբորկայի» հետեւանքով զոհվել էր համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը: Դեպքից հետո ականատեսները պատմում էին, որ Ս. Զատիկյանի` «10ՏՏ045» պետհամարանիշի «Մերսեդես-Բրաբուս» ջիփին Տիչինա փողոցից հետապնդել են մգեցված ապակիներով մի քանի ջիփեր, որոնք եղել են առանց պետհամարանիշերի: «Բանկի խաչմերուկում» սկսել են …
կարդալ ավելինԱռավոտյան ժամը 11:00-ի սահմաններում թերթի խմբագրություն են մուտք գործել մի քանի հոգի եւ Արմանին, առանց որեւէ ծանուցագիր ցույց տալու, տարել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Սկզբում ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում էին, որ այդ «հրավերքը» կապ չունի նրա մասնագիտական լրագրողական գործունեության հետ: Միայն ժամը 17:00-ի սահմաններում պարզ դարձավ, որ «Արման Բաբաջանյանի կողմից փաստաթղթերի կեղծման եւ խաբեության …
կարդալ ավելին«Տէցի կռուգ» կոչվող թաղամասը վատ, հանցագործություններով լի համբավ ունի: «Տէցի կռուգի» խորքերում դժվար է հանդիպել մարդկային կերպարանքների: Քաղաքի այս հատվածում միայն սովետական տարիներից մնացած, սակայն թալանված գործարանների արտաքին կաղապարներն են երեւում: Արցախի 4-րդ նրբանցք հասցեում կիսափուլ շենք է երեւում: Անծանոթ այցելու տեսնելով՝ փլված այդ շենքի պատուհաններից մարդիկ են դուրս թափվում: Թերեւս անգամ աղետի գոտում այսպիսի …
կարդալ ավելին