Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմը դադարեցրել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (ԿՀԴՊԳ) վարչության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Հունիսի 26-ին ԿՀԴՊԳ վարչությունը հանձնաժողովին տրամադրել էր «Իմէքս գրուպ» ընկերության ապրանքային նշանին շփոթության աստիճան նման ապրանքային նշաններով ջրատաքացուցիչների ներմուծման եւ իրացման վերաբերյալ նախապատրաստված նյութերը: «Իմեքս գրուպը» բողոքել է, թե իր …
կարդալ ավելին«Լիբանանից նման զանգվածային էվակուացիան վկայում է, որ բոլոր երկրները մեծ պատերազմի են սպասում»,- օրերս մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը: Նրա կարծիքով՝ Թել Ավիվը դուրս է եկել հակաահաբեկչական պայքարի շրջանակներից. «Հիզբալլահի» (արաբերեն՝ «Ալլահի կուսակցություն») դեմ Իսրայելի պայքարը վեր է ածվել լուրջ պատերազմի: Իսկ Բուշի՝ վերջերս արած հայտարարությունը, թե «աշխարհը պետք է …
կարդալ ավելինՀուլիսի սկզբներից Շիրակի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում հայտնաբերվել են դաբաղի հիվանդության դեպքեր: Վարակի ծավալները դեռեւս ճշտված չեն: Ըստ ՀՀ ԳՆ Անասնաբուժական պետական տեսչության գլխավոր մասնագետ Է. Ստեփանյանի, հայտնաբերված վարակն իր նկարագրով նման է նաեւ տավարի ժանտախտի ախտանիշներին: Միայն ախտաբանական նյութի դիֆերենցիալ (տարբերական) ախտորոշումից հետո կպարզվի հիվանդության ամբողջական պատկերը, իսկ մինչ այդ վարակի …
կարդալ ավելինԸստ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության մասնագետ Հասմիկ Թադեւոսյանի հրապարակած տվյալների, 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանի 51 տարածքային կենտրոններում գրանցված է 113 հազար աշխատանք փնտրող քաղաքացի: Նրանց 80%-ը գործազուրկներ են եւ կենտրոններում գրանցված են 1 տարուց ավելի: Ամեն ամիս կենտրոններում գրանցվում է 1400 գործազուրկ:
կարդալ ավելինՕրերս ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը տեղեկացրել էր, որ հողերի վաճառքի աճուրդներում խախտումներ է արձանագրել, եւ հարուցվել է քրեական գործ: Փորձեցինք այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, թե այդ հայտարարության մեջ նշված չէ, թե որ քաղաքների հողերի մասին է խոսքը: Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի «շահութաբեր» …
կարդալ ավելինՍեւանի առափնյա հանգստյան գոտիների եւ հյուրանոցների սեփականատերերն «արժանի հակահարված» են հասցրել վրացական լողափերին. այն է` էժանացնելու փոխարեն համարյա կրկնակի բարձրացրել են ամեն ինչի գները: Պաղեստինցի փախստականների ճամբարներ հիշեցնող «հնագույն գոտիներում» ամենախղճուկ ու «վշտացած» դոմիկների օրավարձը սկսվում է 20 դոլարից, բայց կան նաեւ «բոլոր հարմարություններով» դոմիկներ, որոնց օրավարձը ճիշտ այնքան է, որքան հինգ աստղանի «Շերատոն» հյուրանոցի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ էլեկտրոնային փոստով մի նամակ էի ստացել Ադրբեջանից։ Դա այդ երկրի մտավորականության ներկայացուցիչների կոչն էր հայ ժողովրդին։ Այն ստորագրել են 101 մտավորական։ Տեքստի վերջում հեղինակները խնդրում են իրենց կոչն ընկալել որպես խաղաղության համար մեկնված ձեռք, չփնտրել թաքնված միտումներ ու չներկայացնել հակափաստարկներ։ Թաքնված միտումներ փնտրելու հակում չունեմ ու երբեւէ չեմ ունեցել։ Որպես մարդ պատրաստ եմ …
կարդալ ավելին2007թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է: Եվ այսօր ազգի քաղաքականացված հատվածը, հեքիաթների հերոսների օրինակով, կանգնած է մի կետում, որտեղից շատերի ճանապարհները բաժանվում են, եւ անհրաժեշտ է ընտրել ո՞ւր գնալ` ա՞ջ, ձա՞խ, թե՞ ուղիղ: Այս պատմությունը հեքիաթների հետ ունի եւ նմանություն, եւ տարբերություն: Նմանությունն այն է, որ Հայաստանի «հերոսները», հեքիաթների հերոսների նման հասկանում են, որ յուրաքանչյուր …
կարդալ ավելինՀուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների եւ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները, ԱԳ նախարարի տեղակալը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետը, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարները, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների պետեր, քննարկվել է Լիբանանում ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին եւ լիբանանահայերին հնարավոր …
կարդալ ավելինԵրեւանից մարդ գնալը գագարինավանցիների համար թերեւս արտառոց իրադարձություն է ու կապ չունի, թե ով է ոտք դրել իրենց բնակավայր. ցանկացած մեկին համարում են իշխանության «մարդ» ու աշխարհի դժգոհությունները, լուտանքները թափում գլխին: Երեւանից Գագարինավան գնացած մարդը նրանց համար այն մեղավորն է, որի պատճառով այսօր իրենք հայտնվել են թշվառ վիճակում: Պատշգամբներից կախված մարդիկ կայծակնային արագությամբ իջնում են …
կարդալ ավելինԷրեբունի համայնքում ապրող Մինասյանների ընտանիքի պատերի սառնությունը հանդուրժելու համար պետք է հոգեբանորեն նախապատրաստված լինել: Բայց չես կարող, քանի որ օրեր առաջ հայտնել են, որ երիկամային քրոնիկ անբավարարությամբ տառապող 47-ամյա Արմենը հիվանդանոցում մահացել է: «Փող ունենայինք՝ երիկամ էլ կունենայինք» մարտի 24-ին տպագրված մեր հրապարակմամբ ներկայացրել էինք այս ընտանիքի անօգնական վիճակը: Արմենն ու նրա որդին՝ Գրիգորը տառապում …
կարդալ ավելինՄանկական օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստափոր Պետրոսյանը շուրջ 10 տարի աշխատում է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցում (նախկինում թիվ 1 մանկական հիվանդանոց): 1995 թվին Անգլիայում վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո նրան հանգիստ չի տալիս Հայաստանում մունիցիպալ հիվանդանոց ստեղծելու գաղափարը: – Անվճար բժշկություն չկա, դա փաստ է. որեւիցե մեկը պետք է վճարի` կամ հիվանդը, կամ պետությունը: Պետպատվերի սահմաններն ինձ …
կարդալ ավելինwww.armenianow.com-ում եւ հետո «168 Ժամ» թերթի հուլիսի 11-12 համարում տպված իմ «Սեր եւ հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» նյութը, որ պատմում է երկու միասեռականների խորհրդանշական ամուսնության մասին, միանգամից դարձավ այլատյացների թիրախ։ Իհարկե անհեթեթություն եմ համարում ռեպորտաժի, տեղեկատվության, փաստի դեմ գրված տեքստերին պատասխանել, բայց քանի որ նրանցում բացահայտ ստեր կան, ստիպված եմ դրանք հերքել։ Այսպես, հուլիսի …
կարդալ ավելինՁեր թերթի սույն թվականի հուլիսի 13-ի, թիվ 77 (166) համարում Արմեն Ավետիսյանի հրապարակման մեջ ինձ առնչվող հատվածի կապակցությամբ ներկայացնում եմ հետեւյալ տեղեկությունը. 2005թ. հունվարի 24-ին «Հայ Արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու սպառնալիքով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար) եւ դատարանի որոշմամբ …
կարդալ ավելինՁեռնափայտով շուրջբոլորը շոշափելով, ոսկրոտ մարմինն անընդհատ պատերին խփելով` երեկ մեր խմբագրության դուռն էր փնտրում մի ծերունի: Հովհաննես Սեդրակյանը կուրանում է եւ 1 տոկոս տեսողությամբ, ձեռնափայտի օգնությամբ Էրեբունի համայնքում գտնվող իր բնակարանից եկել-հասել է խմբագրություն: «Մեկ տարի է, ինչ ընկել եմ դռնեդուռ, որ ինձ ձեռք մեկնեն»,- ասում է ծերունին, ում առողջական ծանր վիճակը տեսնելով՝ խնդրած օգնությունն …
կարդալ ավելինՊարզ (երկսերունդ եւ եռասերունդ) ընտանիքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տատիկ-պապիկների հետ ապրող ընտանիքներն ավելի կայուն են: «Երիտասարդ մայրը եւ հայրը ակտիվ են, զբաղված, նաեւ ագրեսիվ, իսկ տատիկ-պապիկներն ավելի հանգիստ են: Նրանք կարեւոր դերակատարում ունեն երեխաների բարոյական դաստիարակության հարցում. վերջիններիս ներշնչում են ինքնավստահության եւ ապահովության զգացողություն: Տատիկ-պապիկների միջամտությունը հոգեբանորեն փրկում է երեխաներին. նրանք առաջին …
կարդալ ավելին«Որտե՞ղ գնալ հանգստանալու» հարցն այսօր բավական լուրջ խնդիր է, անկախ նրանից՝ գումար ունե՞ս, թե՞ ոչ։ Սակայն եթե առաջին դեպքում հարցի լուծումը գտնվում է կոնկրետ հանգստյան տան ընտրությամբ, ապա երկրորդ դեպքում վիճակն ավելի լուրջ է։ Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ամռանն ինչ-որ տեղ մեկնի հանգստանալու, սակայն եթե ֆինանս չկա, հանգստյան տան տարբերակն անգամ չի …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Հայաստանից Վրաստանի սահմանը Բագրատաշենի մաքսակետից հատելու փորձ կատարելու պահին հուլիսի 14-ին ձերբակալվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղից գողություն կատարելու մեղադրանքով հուլիսի 6-ից հետախուզման մեջ գտնվող Ա. Խանոյանը: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 1կգ ոսկյա զարդեր, 13.260 դոլար, 5000 եվրո, 100.000 դրամ, 15.000 ռուբլի եւ 50 ֆունտ ստեռլինգ: …
կարդալ ավելինԼրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները նրանց հասցեին: Սրանք արվում են այն անձանց եւ ուժերի կողմից, ովքեր հիմքեր ունեն զգուշանալու քննադատությունից եւ իրենց գործունեության որոշ կողմերի բացահայտումներից: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել. իր նկատմամբ …
կարդալ ավելինԽորհրդի կարգով որոշեցինք դիմել Հայաստանում այդ երկրի դեսպանատուն: Մեր հարցը 2 անգամ լսելուց հետո, թերեւս մտահոգվելով մեր հոգեկան առողջությամբ, դեսպանատան աշխատակիցը կախեց խոսափողը: Հենց սա էր պատճառը, որ որոշեցի պարզել, թե որտեղ եւ ովքեր են պատրաստում այս կամ այն երկրի պետական դրոշները: Չէ՞ որ այս կամ այն երկրի պետական դրոշն էլ է ապրանք, եւ յուրաքանչյուր …
կարդալ ավելին